Բաժիններ՝

Ցեմենտի ներկրման համար սահմանված պետտուրքի ժամկետը երկարաձգելու նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամ

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ցեմենտի ներկրման համար սահմանված պետական տուրքի ժամկետը մինչև դեկտեմբերի 31-ը երկարաձգելու օրենքի նախագիծը: «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը հեղինակել է ՀՀ կառավարությունը: Այն խորհրդարանի մարտի 24-ի նիստում ներկայացրել էր Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը:

«Կառավարությունն առաջարկում է ցեմենտի ներկրման համար սահմանված պետական տուրքը երկարացնել ևս երեք ամսով՝ մինչև սույն թվականի դեկտեմբերի 31-ը: Նախաձեռնության ընդունումը պայմանավորված է հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքի ներքին արտադրությունը խթանելու և ներմուծվող ու տեղում արտադրվող ցեմենտի համար հավասար մրցակցային դաշտի շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությամբ»,- նշել էր Ավանեսյանը:

Օրենքի նախագիծն ընդունվեց 88 «կողմ», 16 «դեմ» և 1 «ձեռնպահ» ձայներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031