Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նիստը նորից հետաձգվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի (Շենգավիթի նստավայր), այսօր նորից հետաձգեց սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նիստը։ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը չէր կարողացել ներկայանալ դատական նիստին։

Հիշեցնենք, որ նախորդ՝ դեկտեմբերի 1-ին նշանակված նիստը ևս հետաձգվել էր, քանի որ Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը չէր կարողացել ներկայանալ, ինչի մասին փաստաբանը նախապես տեղեկացրել էր դատարանին։

Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հաջորդ նիստը նշանակվել է դեկտեմբերի 15-ին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031