Բաժիններ՝

Եղվարդում տեղում է թույլ ձյուն, Աշոցքում, Ամասիայում և Հրազդանում մառախուղ է

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են։

Արագածոտնի մարզի Արագածի, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում մառախուղ է:

Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում տեղում է թույլ ձյուն։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031