Բաժիններ՝

Պայթյուններ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել. ԱԻՊԾ

Հարգելի հայրենակիցներ

Այսօր ժամը 11-ի սահմաններում «Հալո Թրաստ» ականազերծող ոչ կառավարական կազմակերպության կողմից Ստեփանակերտի Թումանյան 123 շենքի հարակից տարածքում տեղի կունենա չպայթած զինամթերքների վնասազերծում:

Օրվա ընթացքում սակրավորների կողմից հայտնաբերված տարբեր զինատեսակների վնասազերծման միջոցառում նախատեսվում է նաև Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքում:

Պայթյուններ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել:

ԱԻ պետական ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է զենք-զինամթերք հայտնաբերելու դեպքում անմիջապես զանգահարել ճգնաժամային կառավարման կենտրոն 911, 101 և 112 շուրջօրյա գործող կարճ հեռախոսահամարներին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031