Իհարկե՝ վարչապետի աթոռից կառչած սոցիոպատ ճիվաղի ավերածը արագ վերականգնել չի լինի, բայց ճգնաժամից դուրս կգանք կայուն զարգացման ուղին բռնած, և ամենակարևորը՝ Արցախը կունենա հուսալի թիկունք և վերածննդի հեռանկար։
Անկարան ակնկալում է, որ ԱՄՆ-ի նախագահական աթոռին հավակնող Ջո Բայդենի վարչակազմը պատրաստ կլինի Թուրքիայի կողմից C-400 զենիթային հրթիռային համակարգերի ձեռքբերման խնդիրը լուծել առանց պատժամիջոցների կիրառման:
ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանի գնահատմամբ՝ երեկ ԱԱԾ-ի հրապարակած տեսանյութն արտահայտում է ներկայիս իշխանության դեմքը։
Արցախի Շահումյանի շրջանի Չարեքտար գյուղի հրդեհված առանձնատների վերակառուցման աշխատանքների մեկնարկը նախատեսվում է առաջիկա օրերին:
«Սամվել Բաբայանն իր հայտնի հայտարարությամբ փորձեց խուսափել ստանձնած քաղաքական պատասխանատվությունից: Մինչդեռ նա պատերազմի ամբողջ ընթացքում եղել է Արցախում, Արցախի նախագահի կողքին: Սակայն, պատերազմի ցավալի ելքով պայմանավորված, որոշել է հրաժարվել իր բաժին պատասխանատվությունից, ինչն առնվազն բարոյական չէ»,- շեշտեց Պողոսյանը:
«Հիմա ես ներս եմ մտնելու ու պահանջելու եմ ներկայացնել այն մեղադրանքը, որն առաջադրել են ինձ և որը հիմք է հանդիսացել այդ տեսանյութը տեղադրելու և տվյալ հաղորդագրությունը տարածելու համար։ Եթե ինձ հիմա մեղադրանք չառաջադրեն, ես կմտածեմ, որ այդ ամենը կեղծ է»,- հավելեց նա։
Ռուս խաղաղապահների աջակցությամբ վերսկսվում է ուսումնական գործընթացը Լեռնային Ղարաբաղի դպրոցներում:
Արցախի գրեթե բոլոր բնակավայրերում և Ստեփանակերտում վերականգնվում են պատերազմական գործողությունների հետևանքով վնասված շենք-շինությունները:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոյեմբերի 10-ը հռչակել է «Հաղթանակի օր», ինչը բուռն բողոքի ալիք է առաջացրել Թուրքիայում, քանի որ այդ օրը Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի մահվան օրն է։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Լեռնային Ղարաբաղի մասին համաձայնագիրը կարող է դրական ազդեցություն ունենալ Անկարայի ու Երևանի հարաբերությունների վրա: Այդ մասին հինգշաբթի հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն՝ ելույթ ունենալով ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 27-րդ նիստում, որն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով:
Այսօր Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված չզեկուցվող հարցերից մեկով գործադիրը հավանություն տվեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և հարակից օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթին և ուղարկեց Ազգային ժողով: ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ, Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու Մենուա Սողոմոնյանն ասուլիսի ժամանակ պնդեց, որ նախագիծը մի շարք խնդրահարույց կետեր ունի:
«Նիկոլ Փաշինյանը և նրա վարչախումբը, ըստ էության, երկիրը տարան կապիտուլյացիայի՝ համայն հայ ժողովրդին կանգնեցնելով լրջագույն կորուստների առջև, փոշիացնելով տասնյակ տարիների՝ մեր համազգային ձեռքբերումները, տևական ժամանակով խոցելի դարձնելով ազգային անվտանգությունը: Կատարվածն ազգային աղետ է և դավաճանություն, որի քաղաքական ու իրավական ամբողջական գնահատականը կտրվի առաջիկայում:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԵԱՀԿ նախարարների խորհրդի 27-րդ նիստն առաջինն էր Արցախյան երկրորդ պատերազմի ավարտից հետո եւ կարեւոր էր հասկանալ, թե Արցախյան հակամարտության կարգավորման մանդատ ունեցող այս միջազգային կառույցում ինչպիսին են տրամադրությունները եւ ինչ է արել հայկական դիվանագիտությունն այս ուղղությամբ։
«Ստեփանակերտը մտնում է Ադրբեջանի արդարադատության նախարարության ենթակայությամբ ստեղծված Ղարաբաղի տարածաշրջանային արդարադատության վարչության յուրիսդիկցիայի մեջ»:
Ամերիաբանկը «Financial Times» հեղինակավոր ընկերության «The Banker» ամսագրի կողմից արժանացել է Հայաստանի 2020թ. «Տարվա լավագույն բանկ» մրցանակին: Բանկային գործունեության գնահատման ամենաբարձր չափանիշ համարվող այս մրցանակը Ամերիաբանկին տրվում է 7-րդ անգամ:
Երեկ ՀՀ Կրթության և գիտության նախկին նախարար, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որով տեղեկացրել էր, որ իշխանությունները կառավարության նիստում այսօր ներկայացնելու են մի խայտառակ օրենքի նախագիծ։
Դեռևս հոկտեմբերի 27-ին՝ պատերազմական գործողությունների թեժ շրջանում, 168.am-ը գրել էր այն մասին, որ ըստ մեզ հասած տեղեկությունների՝ «Ղարաբաղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության այս ընդունում-հանձնումից հետո հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում ընկերությունում: Մասնավորապես, այդ օրերին ընկերության ցանցը ենթարկվում է հաքերային DDOS հարձակման, և մինչ մասնագետները փորձում են կարգավորել ընկերության աշխատանքը, Արցախում են հայտնվում հեռահաղորդակցության ոլորտում նորաստեղծ, բայց մեծ քայլերով առաջ գնացող «Թիմ» ՍՊԸ-ի հիմնադիրներ Ալեքսանդր և Հայկ Եսայանները:
Մոլդովայի ընտրված նախագահ Մայա Սանդուն, Քիշնեւի կենտրոնում ելույթ ունենալով բողոքարարների առջեւ, պահանջել է վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների անցկացում եւ կառավարության հրաժարական:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 29-ին ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել՝ ներկայացնելով մանրամասներ հոկտեմբերի 19-21-ն ընկած ժամանակահատվածում ՌԴ, Արցախի և ՀՀ նախկին ու ներկա նախագահների հետ պատերազմը կանգնեցնելու շուրջ ունեցած քննարկումների մասին։
Դեկտեմբերի 3-ին, ժամը 11:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորք-Մարաշ 5-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Սահմանադրական դատարանի նորընտիր նախագահ Արման Դիլանյանի հետ:
Կյանքից հեռացել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոֆեսոր, հոգեբան Սամվել Խուդոյանը:
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատար Ռուստամ Մուրադովի հետ, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
ՀՀ բուհերի ռեկտորները ոչ թե ընտրվելու են, այլ՝ նշանակվելու. ԵՊՀ դասախոսներն ընդդեմ նոր նախագծի. ՈւՂԻՂ
Վանաձորի «Լոռի» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Ալբերտ Սոլոմոնովն անդրադարձել է «Փյունիկ»-ի դեմ 14-րդ տուրի խաղին:
Ռուս խաղաղապահները Ստեփանակերտում թեժ գիծ են բացել՝ պատերազմի ընթացքում անհետ կորածների մասին տվյալներ, տեղեկություններ ստանալու համար. թեժ գծի հեռախոսահամարն է՝ 047 94 61 94։
Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցությունները պետք է շարունակվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում իրավիճակի լիրաժեք կարգավորման համար:
Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում, ըստ պաշտոնական տվյալների` ադրբեջանական կողմն ունեցել է մարդուժի 2783 կորուստ:
Կներեք, որ հայհոյող, գոռացող, հոգեպես անհավասարակշիռ, բանտերում մարդասպաններին այցելող ու նրանց տիրաժավորող, սեփական մտերիմների դեմ ցուցմունք տվող, չտես, օտարերկրյա գործակալ, որկրամոլ, ադրբեջանի ազգային հերոս մեկին չեն առաջարկում, որ ձեր չափանիշներին համապատասխանի»։
Տելեգրամյան Մեդիապորտ ալիքը տեսանյութ է տարածել՝ գրելով․ ««Իմ քայլի» պատգամավոր Լուսինե Բադալյանի մայրը պատուհանից եռման ջուր է լցրել նրա հրաժարականը պահանջող երիտասարդների վրա՝ բղավելով. «Ռադներդ քաշեք ստեղից, շուտ արեք»»: