Ավտովթար Երևանում. կան տուժածներ

Դեկտեմբերի 3-ին, ժամը 22։52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բելինսկու փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Nissan Tida» (վարորդ` Շուշան Ս., ծնված 1993 թ․) և «Nissan Sunny» (վարորդ՝ Դավիթ Բ․, ծնված 1989 թ․) մակնիշների ավտոմեքենաները։

«Nissan Tida» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և «Nissan Sunny» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Նորայր Ս․-ն (ծնված 1982 թ․) հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031