Զբոսաշրջության կոմիտեն՝ սոցփաթեթի շահառուների հաշվեհամարներին փոխանցված և չօգտագործված գումարները պետբյուջե վերադարձնելու մասին

ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտե տեղեկացնում է՝

‼️ Հարգելի սոցիալական փաթեթի շահառուներ,

‼️ Հարգելի հաշվառված զբոսաշրջային օպերատորներ,

Սոցիալական փաթեթի շահառուների հաշվեհամարներին փոխանցված և չօգտագործված գումարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձնելու մասին շրջանառվող տեղեկատվության վերաբերյալ հայտնում ենք․

Սոցիալական փաթեթի հատկացումը կարգավորվում է ՀՀ կառավարության 27.12.2012 N 1691-Ն որոշմամբ, որի 4-րդ կետի 3-րդ ենթակետով բոլոր շահագրգիռ մարմինների ղեկավարներին հանձնարարված է մինչև բյուջետային տարվա ավարտը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի` նույն որոշման հիման վրա հատկացված միջոցների չծախսված (չօգտագործված) գումարները վերադարձնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

Հարկ ենք համարում նշել, որ նշված կարգավորումը չի վերաբերում սոցիալական փաթեթի շահառուների բանկային հաշիվներին արդեն իսկ փոխանցված կամ փոխանցման ենթակա գումարներին, այլ վերաբերում է պետական մարմնին կամ կազմակերպությանը բյուջետային տարվա ընթացքում սոցիալական փաթեթի հատկացման համար փոխանցված ընդհանուր գումարի և փաստացի ծախսված կամ ծախսման ենթակա գումարի տարբերությանը (մնացորդին)։

?ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտե տեղեկացնում է՝

‼️ Հարգելի սոցիալական փաթեթի շահառուներ,

‼️ Հարգելի հաշվառված զբոսաշրջային…

Posted by ՀՀ Զբոսաշրջության կոմիտե/Tourism Committee of RA on Thursday, December 24, 2020

Տեսանյութեր

Լրահոս