Ամերիկացի ձեռնարկիչ Իլոն Մասքը, որը գլխավորում է Tesla եւ SpaceX ընկերությունները, բարձրացել է Forbes հանդեսի վարկածով մոլորակի ամենահարուստ մարդկանց վարանիշի երկրորդ հորիզոնականը:
COVID-19 կորոնավիրուսի համավարակի սկսվելուց ի վեր ախտահարվածների թիվն աշխարհում դեկտեմբերի 9-ին Երեւանի ժամանակով ժամը 05:50-ի դրությամբ հասել է 68 մլն 161 հազար 156-ի:
«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ նշելով, որ Հայաստանում Սորոսի գրասենյակի փակման գործընթացն սկսված է։
Ռուս խաղաղապահների միջնորդությամբ դեկտեմբերի 9-ին Ադրբեջանից Հայաստան տեղափոխված երեք գերիները տարեց քաղաքացիական անձինք են և, առաջնահերթության սկզբունքով, հայկական կողմին են փոխանցվել առողջական լուրջ խնդիրներ ունենալու պատճառով:
Ամերիկացի հեռուստաաստղ եւ ձեռնարկատեր Քլոյե Քարդաշյանը Twitter-ոմ հայտարարել է, որ ամենամյա սուրբծննդյան երեկույթը, որն ինքն անցկացնում է իր մեծ ընտանիքի հետ, չեղարկվում է 42 տարվա ընթացքում առաջին անգամ:
«Իմ ասածը դոգմա չէ: Ես ասում եմ իմ անձնական կարծիքը: Դուք ասում եք` ո՞վ, ես էլ պատասխանում եմ` երբ որ 1991-2020թթ. եղած բոլորը կհեռանան, տեսադաշտը կբացվի: Այս պահին չենք տեսնում ոչ ոքի, որովհետև տեսադաշտը փակ է»,- ասաց Միքայել Սրբազանը` հավելելով, որ բացառություն չի անում ոչ մեկի, այդ թվում` նախագահ Արմեն Սարգսյանի համար, որքան էլ որ նրան հարգում է անձնապես:
Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:
Աշխարհի ընդհանուր բնակչությունը կազմում է ավելի քան 7,5 միլիարդ մարդ: Եվ ակնհայտ է, որ այդ թիվը հսկայական է թվում: Այնուամենայնիվ, դա կարող է լինել մի փոքր ավելի կառավարելի, երբ իմանաք, որ եթե այդ մարդկանցից յուրաքանչյուրը կանգնած լինի ուս ուսի կպած, ապա նրանք բոլորը կարող են տեղավորվել Լոս Անջելեսի 500 քառակուսի մղոնի սահմաններում՝ ըստ «National Geographic»-ի:
Հայաստանն ապրում է երեք իրականություններում։ Մի իրականությունում իշխանությունն է՝ Նիկոլ Փաշինյանը, «ժողովրդի վարչապետը», ով ապրում և աշխատում է մի քանի պատեր կազմած հարյուրավոր, գուցե հազարավոր ոստիկանների, անվտանգության աշխատակիցների պաշտպանության ներքո գտնվող ապարանքներում ու պետական շենքերում։ Մյուս իրականությունում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող տասնյակից ավելի քաղաքական ուժերն են, հարյուրավոր համայնքները, Հայ Առաքելական եկեղեցու երկու կաթողիկոսները, գիտնականներ, մտավորականներ։