Բաժիններ՝

Գազ չի լինելու

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ գործող ցանցին նոր բաժանորդների միացման աշխատանքներ իրականացնելու նպատակով դեկտեմբերի 10-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն կդադարեցվի Արագածոտնի մարզի Դաշտադեմ, Աշնակ, Կաթնաղբյուր, Դավթաշեն, Շղարշիկ, Եղնիկ, Իրինդ գյուղերի, Թալին քաղաքի 18-րդ թաղամասի գազասպառողների, «Վինթեր Ֆլաուեր», «ՍՎ.ԱՆ.ՈՐ», «Քարավան», «Սափեյան եղբայրներ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, Թալինի ԱՏՃ-ի և տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս