Չիլի պղպեղն այնքան կծու է, որ կարող է սպանել ձեզ․ Հիշարժան փաստեր
Հիշարժան փաստեր
-Ամբողջ աշխարհի բնակչությունը կարող է տեղավորվել Լոս Անջելեսի ներսում:
Աշխարհի ընդհանուր բնակչությունը կազմում է ավելի քան 7,5 միլիարդ մարդ: Եվ ակնհայտ է, որ այդ թիվը հսկայական է թվում: Այնուամենայնիվ, դա կարող է լինել մի փոքր ավելի կառավարելի, երբ իմանաք, որ եթե այդ մարդկանցից յուրաքանչյուրը կանգնած լինի ուս ուսի կպած, ապա նրանք բոլորը կարող են տեղավորվել Լոս Անջելեսի 500 քառակուսի մղոնի սահմաններում՝ ըստ «National Geographic»-ի:
-Այժմ ավելի շատ երկվորյակներ կան, քան երբեւէ:
Կարող եք մտածել, թե երկվորյակներ հազվադեպ են ծնվում, բայց երկվորյակների ծնունդը ներկայումս ավելի տարածված է, քան երբեւէ: «Մոտավորապես 1915 թվականից, երբ սկսվում է վիճակագրական գրառումը, մինչեւ 1980 թվականը ծնված յուրաքանչյուր 50 նորածիններից երկվորյակներ էին 2 տոկոսը», – գրում է Ալեքսիս Ք. Մադրիգալն «Ատլանտիկ»-ից: «Դրանից հետո տոկոսը սկսեց աճել. մինչեւ 1995 թվականը 2,5 տոկոս էր: 2001-ին ցուցանիշը գերազանցեց 3 տոկոսը, եւ 2010 թվականին հասավ 3,3 տոկոսի: Դա նշանակում է, որ ծնված յուրաքանչյուր 30 նորածիններից մեկը երկվորյակ է»: Գիտնականները կարծում են, որ այս միտումը պայմանավորված է նրանով, որ ավելի շատ երկվորյակներ ունենալու հակված են տարեց եւ այն կանայք, ովքեր նախընտրում են ավելի ուշ ընտանիք կազմել:
-Չիլի պղպեղն այնքան կծու է, որ կարող է սպանել ձեզ:
«Զենքի» աստիճանի «Դրակոնի շունչ» չիլի պղպեղն այնքան կծու է, որ համարվում է մահացու: Եթե մեկը կերաք, ապա դա կարող է առաջացնել անաֆիլակտիկ ցնցումների մի տեսակ՝ այրելով օդուղիները եւ փակելով դրանք:
– Աշխարհի ամենախիտ բնակեցված կղզին երկու ֆուտբոլային դաշտերի չափի է:
Կոլումբիայի ափերից Սան Բերնարդո արշիպելագում գտնվող Սանտա Կրուզ դել Իսլոտը կարող է լինել միայն ֆուտբոլի երկու դաշտերի չափի, բայց արհեստական կղզին ունի չորս հիմնական փողոց եւ 10 թաղամաս: Հինգ հարյուր մարդ ապրում է կղզում շուրջ 155 տան մեջ: Այսքան շատ մարդ ունենալով այդ փոքր տարածության մեջ, այն աշխարհի ամենախիտ բնակեցված կղզին է՝ ըստ «The Guardian»-ի: