Այս օրհասական պահին կրկին ամենայն հարգանքով դիմում եմ իրավապահ կառույցներին հորդորելով չծառայել այս այլասեռված,անգրագետ,դավաճան իշխանություններին,ովքեր երկիրը տանում են կործանման վտանգելով մեր երեխաների ապագան։
Զարգացման ասիական բանկը (ԶԱԲ) ընթացիկ տարում մայր ցամաքի զարգացող երկրների տնտեսական աճի կանխատեսումները բարելավել է -0,7 տոկոսից մինչեւ -0,4 տոկոս:
Ռազմական փորձագետ, Razm.info կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Մոտ երկու ամիս առաջ, մեր երկրում վարչապետի աթոռը զբաղեցնող անձը, ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ, բարոյախրատական դասեր էր տալիս ժողովրդին, թե «Մեր երկրում այսօր պիտի թասիբը եռար, Հայաստանը, Արցախն ու Սփյուռքը պիտի լինեին թասիբի կաթսա, ու Սփյուռքի թասիբը եռում է։ Հայաստանում թասիբը դեռ այդքան չի եռում»:
«Ժողովուրդ, ո՞ւր է մեր քաղաքապետը, ո՞ւր են մեր պատգամավորները, ընկել էին ժողովրդի ոտքերը, որ իրենց ընտրեին, ո՞ւր են»,- այսօր Էջմիածնի N զորամասի դիմաց ասաց նույն զորամասի անհետ կորած զինծառայողներից մեկի մայրը՝ Անահիտ Ադոյանը, որը անհետ կորած 34 զինծառայողների հարազատների հետ վաղ առավոտից շտապել էր նշված զորամաս, պարզելու, թե ի՞նչ լուր ունեն տղաներից:
«Ձեր նշած հայտարարությունը դեմագոգիա է հիշեցնում։ Ֆորմալ առումով այն ճիշտ է, բայց փաստացի դրանից ոչինչ չի հետևում, գլխավորը՝ հասկանալի չէ, թե ինչպես կարելի է դրան հասնել։ Սա նույնն է, ինչ պատերազմից առաջ խոսում էին, որ Ղարաբաղյան հարցը չունի ռազմական լուծում, թեև ցանկացած գիտակից մարդ հասկանում էր, որ չկա այլ լուծում, քան ռազմականը։ Շատ վաղուց ասել են՝ ցանկանում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի, դա հին հռոմեական արտահայտություն է։ Ներկայումս դա տեղին է»,- ասաց Խրամչիխինը։
Տելեգրամյան «Մեդիապորտ» ալիքը՝ «Եկեղեցու և կաթողիկոսների դեմ արշավը համակարգում է անձամբ Աննա Հակոբյանը․ փաստեր» վերնագրի ներքո գրում է․ «Ամենյան Հայոց և Մեծին Տանն Կիլիկիո կաթողիկոսների կողմից Նիկոլ Փաշինյանին հրաժարականի պահանջ ներկայացնելուց հետո, իշխանական լրատվականներն ու ֆեյքերը իսկական արշավ են սկսել եկեղեցու, հոգևորականների և երկու կաթողիկոսների դեմ:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կողմնակիցները ճնշող մեծամասնություն են կազմելու երկրի Ազգային ասամբլեայում (խորհրդարան) դեկտեմբերի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով:
Դեկտեմբերի 10-ին Կենտրոնական բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 3.29 դրամով և կազմել 518.77 դրամ, եվրոյի փոխարժեքը՝ 2.95 դրամով և կազմել 627.92 դրամ, ռուսական ռուբլու փոխարժեքը՝ 0.03 դրամով և կազմել 7.06 դրամ:
ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը տեսաուղերձ է հղել «Զանգվածային լրատվամիջոցների դերը ցեղասպանությունների կանխարգելման գործում. թվային դարաշրջանի հեռանկարներն ու վտանգները» խորագրով հեռավար միջոցառմանը:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի շուրջ աղմուկը մեծանում է: Հիմնադրամի ներսում բավականին մեծ լարվածություն եւս կա. պատճառն Արցախի անվտանգության համար հանգանակությունների շուրջ լրագրողներիս աղմկոտ բացահայտումներ են: Ավելի վաղ Yerevan.Today-ը հրապարակել էր, որ պատերազմի օրերին հանուն Արցախի կարիքների եւ հաղթանակի համար Սփյուռքից հանգանակված միլիարդավոր դրամներ են «անհետացել»:
ՌԴ Սևծովյան նավատորմի ուժերը 30 երկրի՝ այդ թվում ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերի հետ կմասնակցեն AMAN-2021 զորավարժություններին, որոնք 2021թ․ փետրվարին կանցկացվեն Պակիստանի Իսլամական Հանրապետության Կարաչի նավահանգստի ջրային տարածքում։
Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ հայտարարությամբ նախատեսված տնտեսական հաղորդակցման ուղիների ապաշրջափակման հարցին:
Կյանքից հեռացել է իտալական ֆուտբոլի լեգենդ, Ոսկե գնդակի դափնեկիր և աշխարհի չեմպիոն Պաոլո Ռոսին:
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ կորոնավիրուսային հիվանդությունից մահացել է Ռազմական ոստիկանության նախկին պետ Արթուր Բաղդասարյանը:
Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ուղիներ փնտրեն տարածաշրջանում առկա բոլոր խորը հակասություններն ու տարակարծություններն իրենց շահերին համապատասխանեցնելու համար:
«Մենք բոլորս տեսնում ենք, որ այս պահի դրությամբ՝ ոչ բանակը, ոչ դիվանագիտությունը պատրաստ չէ դիմակայելու այն մարտահրավերներին, որոնք կան։ Գլխավորը պետք է արձանագրել, որ մսխվել է այն ամենը, ինչ կուտակվել էր անկախությունից ի վեր։ Ես կարծում եմ, պետք է նոր իրողությունները հաշվի առնելով՝ ՀՀ-ում հնարավորինս արագ տեղի ունենա իշխանափոխություն, և առաջնահերթությունը տրվի ազգային անվտանգությանը, պաշտպանությանը, որովհետև մենք չենք կարող նայել ապագային, եթե ունենք ոչ պրոֆեսիոնալներ անխտիր բոլոր ոլորտներում, և սա, կարծում եմ՝ մեր համար կարող է ճակատագրական լինել»,- նշեց Սարգսյանը։
Քաղաքական հայտարարությունները չպետք է ժխտեն ձեռք բերված արդյունքը ՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցումը:
Երբ ասում էի 2018-ի «հեղափոխություն» կոչվածը չարիք է լինելու Հայաստանի համար՝ «դմբ-դմբ-հու» էիք անում ու հայրենիք ազատագրողներին «մերժում»։
Կառավարության առջև տեղի ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հերթական կրեատիվ ցույցը: Մասնակիցները կառավարության շենքի մոտ շարքով դասավորել էին Ֆեյսբուքում և սոցիալական այլ հարթակներում վարչապետի ֆեյք աջակիցների նկարներով պաստառները: ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ կազմակերպել են Նիկոլ Փաշինյանի «աջակիցների ակցիա»:
«Բայց…. դուք մի շեղվեք` ջղայն սմայիկներ դրեք ալիևի ասածների տակ, լացող սմայլիկներ դրեք հայ զինվորների ու գերիների մասին պատմող նյութերի տակ, սրտիկներ դրեք նիկոլի հերթական ստի տակ, ու…. համարեք, որ կատարել եք ձեր բաժին առաքելությունը: Ու…. ու գնացեք Ամանորին պատրաստվելու»:
Համավարակով պայմանավորված երկարատև դադարից հետո Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը համերգային գործունեությունը կվերսկսի Արցախում քաջաբար մարտնչող հերոսներին նվիրված համերգով, որը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:
Ովքեր դեռևս չեն պատկերացնում, կարելի է հուշել, թե ինչպիսին է լինելու տարածաշրջանային ցեղասպան Էրդողանին, և նախկինում` կոռուպցիոներ, իսկ հետագայում` կիրթ ու կառուցողական Ալիևին ուղղված խոսքը:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը 2015թ. մասնակցել է ադրբեջանական Նովրուզի տոնակատարությանը: Այս մասին է վկայում ադրբեջանցի Օրխան Նաբիևի՝ 2015թ. յութուբում հրապարակած տեսանյութը, որտեղ Մարիա Կարապետյանը մասնակցում է տոնակատարությանը, թռչկոտում խարույկի շուրջ, զվարճանում, նաև բառացի հետևյալն է ասում. «Նովրուզի կապակցությամբ շնորհավորում եմ ձեզ բոլորիդ, թող բարի, առատ տարի լինի, գարնան սկիզբը լավը լինի, համբուրում եմ»:
Արցախի դեմ սանձազերծված պատերազմին Ադրբեջանի կողմից մասնակցած սիրիացի վարձկանները հեղինակավոր BBC լրատվամիջոցին պատմել են, թե ինչպես են օգտագործվել, որպես «թնդանոթի միս»:
Նիկոլ Փաշինյանի ազգադավ բռնապետական ռեժիմը, հոգեվարքի ցնցումների մեջ փորձելով երկարաձգել իր գոյությունը, բռնաճնշումներ է գործադրում Հայաստանի Հանրապետության այն համայնքների ղեկավարների և ավագանիների անդամների նկատմամբ, ովքեր հայրենադավ ու ծախու ռեժիմի անհապաղ հրաժարականն են պահանջում:
Մոտոերթ իրականացնող Նարեկ Մալյանին և Արման Սաղաթելյանին ոստիկանները բերման ենթարկեցին
«Այս պահին էլ դեռ չեմ պատրաստվում դիմումը ներկայացնել, որովհետև կան քայլեր, ու ինձ պետք է ներսում լինել, հասկանալ, գործել։ Գոնե իմ դուրս գալով՝ որևէ բան չի փոխվելու, բացի հասարակության այն սպասումներից, որ բոլորը սպասում են, որ առաջինը ես դուրս գամ։ Ես ինքս երբեք չեմ եղել այն պատգամավորը, որը երբեք չի վախեցել իր կարծիքն ու մոտեցումն ասել՝ թեկուզ խմբակցության ներսում։ Կարծում եմ՝ այն մարդիկ պետք է այդ հարցի շուրջ մտածեն, ովքեր տարակուսել են և հաճախ շատ անարդար են մոտեցել հարցերին զուտ նրա պատճառով, որ կա խմբային մոտեցում, և ոչ թե՝ արժեհամակարգային մոտեցում»,- մեզ հետ զրույցում ասել էր Սոֆյա Հովսեփյանը։
Նախ դրանով ստեղծում ես անկառավարելի քաոս, ինչը նման պայմաններում իդեալական է և հետո, չեն լինում այլևս հեղինակություններ, որոնք կկարողանան այդ քաոսի դեմն առնել…