Քարդաշյան քույրերը 42 տարվա ընթացքում առաջին անգամ չեղարկել են սուրբծննդյան երեկույթը
Ամերիկացի հեռուստաաստղ եւ ձեռնարկատեր Քլոյե Քարդաշյանը Twitter-ոմ հայտարարել է, որ ամենամյա սուրբծննդյան երեկույթը, որն ինքն անցկացնում է իր մեծ ընտանիքի հետ, չեղարկվում է 42 տարվա ընթացքում առաջին անգամ:
Քարդաշյանների ավագ քույրերից մեկն այդ մասին պատմել է այն բանից հետո, երբ բաժանորդուհիներից մեկը նրան հարցրել է. «Կկայանա արդյոք տոնը»: «Կորոնավիրուսի պատճառով իրադրությունը Կալիֆոռնիայում դուրս է գալիս հսկողությունից:
Ուստի մենք որոշել ենք, որ այս տարի սուրբծննդյան երեկույթ չենք կազմակերպելու: 1978 թվականից ի վեր առաջին անգամ: Դա շատ տխուր է, բայց առողջությունն ու անվտանգությունն այժմ ամեն ինչից վեր է: Անհրաժեշտ է լուրջ վերաբերվել համավարակին»,-պարզաբանել է նա: People հրատարակության աղբյուրի տեղեկատվության համաձայն, Քարդաշյան քույրերը մինչեւ վերջերս հույս ունեին, որ չեն խախտի ընտանեկան ավանդույթը:
Սակայն վերջերս ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի իշխանությունները, որտեղ ապրում են հեռուստաաստղերը, հայտարարել են, որպեսզի բոլոր բնակիչները տանը մնան COVID-19-ի վարակման ավելացող դեպքերի պատճառով: People-ում ճշտում են, որ Սուրբ ծնունդի նախօրեին ճոխ տոներ կազմակերպելը դեռ 1970-ական թվականներին սկսել է Քրիս Ջենները՝ Քարդաշյան քույրերի մայրը: 2018 թվականին այդ պարտականությունն ստանձնել են նրա դուստրերը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: