ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն առաջարկում են փոփոխություն կատարել ՀՀ դատական օրենսգրքում՝ սահմանելով, որ Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի պաշտոնում ընտրվելու համար անհրաժեշտ է 3 տարվա դատական ստաժ՝ պարտադիր նույն ատյանում 3 տարվա պաշտոնավարման՝ գործող պահանջի փոխարեն:
Ազգային ժողովը վավերացրեց «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» համաձայնագիրը:
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրինագծերի փաթեթը: Փաթեթի ընդունման դեպքում կթույլատրվի գիտական և ուսումնական նպատակներով թմրամիջոցների ու հոգեմետ դեղերի օգտագործումը:
Ցուցարարները մանրադրամներ նետեցին Կառավարության առջև
ԱԺ նիստերի օրակարգից Վճռաբեկ դատարանի նախագահի և դատավորի թեկնածուի ընտրության հարցերը հանելու հարցով Բարձրագույն դատական խորհրդի նախագահը նամակ է ուղղել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, խորհրդարանն էլ ընդառաջել է հարցերը հետաձգելու խնդրանքին: Այս մասին ԱԺ նիստում հայտնեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ պարզաբանելով օրակարգից հարցերի հանելը:
Հայաստանում դեկտեմբերի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1138 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 145 240-ի:
Գարիկ Սարգսյանն ազատվեց Արարատի մարզպետի պաշտոնից: Այդ մասին որոշման նախագիծն ընդունվեց կառավարության նիստում:
Ռազմիկ Թևոնյանը նշանակվեց Արարատի մարզպետ
Հայրենիքի պաշտպանությանը մասնակցած անձանց վերականգնողական բուժման ծախսերը կվճարի կառավարությունը
Ընդունել ենք տասնյակ որոշումներ, որոնք վերաբերում են իմ հրապարակած ճանապարհային քարտեզին. Փաշինյան
Արցախում իրենց տները կորցրած քաղաքացիներին կտրամադրվի 250 հազար դրամ աջակցություն
Անհետ կորած զինծառայողների ընտանքիներին 300 հազար դրամ կտրամադրվի. բյուջեից կհատկացվի 500 մլն դրամ
Կառավարությունը կփոխհատուցի պատերազմի մասնակից զինծառայողների ուսման վարձի առաջին կիսամյակի վճարը
Երեկ Աժ-ում հասկացանք, որ պադոշությունը, աներեսությունը, գեղցիությունը,սուտը դարձել է օրվա հրամայական ու իշխանության զենքը։
Անհետ կորած 34 զինծառայողների հարազատները կրկին Էջմիածնի զորամասի դիմաց են. ՈՒՂԻՂ
Ազգային ժողովում քննարկվում է Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում Կարեն Առուստամյանի ընտրության հարցը: Նրա թեկնածությունն առաջարկել է խորհրդարանի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը:
Հայաստանի գործող իշխանությունները կամ իրենց հետ առնչվող ու աջակցող խմբերը շարունակում են թիրախավորել հանրային տարբեր խմբերի, ովքեր պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Օրերս մի խումբ եզդի երիտասարդներով հայտարարեցինք «Սարհլդան» նախաձեռնության հիմնադրման մասին։ Մեզ հետ կապվում են բազմաթիվ եզդիներ, ովքեր պնդում են, որ իշխանության աջակիցները փորձում են ճնշումներ բանեցնել իրենց վրա։
Ընդդիմության վարչապետի թեկնածուի կողմից իր հրապարակային խոսքում բռնության հետ ասոցացվող բառերի կամ ձևակերպումների օգտագործումն անընդունելի է:
«Առանց Նիկոլ Հայաստան». բողոքի ակցիա Կառավարության դիմաց. ՈՒՂԻՂ
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
Չնայած Ամուլսարի ծրագրի շուրջ վերջին 2,5 տարվա ընթացքում տիրող անպատիժ ապօրինություններին` «Լիդիան Արմենիան» այս ողջ ընթացքում շարունակել է բարեխղճորեն կատարել իր ստանձնած պայմանագրային պարտավորությունները: 2020թ. ընթացքում «Լիդիան Արմենիան» Ամուլսարի հարակից համայնքների բյուջեներ է վճարել ընդհանուր 921 205 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, որից`
Անուշ Սեդրակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ալեն Սիմոնյան ջան, ախր ինչի՞ ինձ բլոկեցիր։ Ի՞նչ վատ բան գրեցի՝ Երևանի միտինգի նկարիդ վրա զգուշացրեցի ընդամենը, ասացի՝ նախկինում տենց Արցախի նկարներն էիր դնում, պարզվեց հանձնելուց առաջ նկարվում էիք։ Հիմա Երևանի նկարը դնում ես, սիրտս վատ բան ա վկայում, բա չգրե՞մ»։
Տուն կորցրած շուրջ 40 հազար արցախցու համար 8-10 հազար նոր բնակարան կպահանջվի:
«Ադրբեջանի ժողովրդի շահերի սպասարկու Նիկոլ Փաշինյանը պետք է լավ իմանա, որ մենք իրեն ցանկացած քայլափոխի հետապնդելու ենք և հիշեցնենք իր դավաճան էության մասին։ Մեր ընկերների և հայրենակիցների արյունով ձեռք բերածը գրչով վաճառողը տեղ չունի մեր հայրենիքում։
Բացի այդ Բաղդասարովը մեկնաբանել է Արցախում և Հայաստանում ստեղծված ընդհանուր իրավիճակը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը դեկտեմբերի 9-ին հեռավար ձևաչափով զրուցեց ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Աննա-Կարին Օստի հետ։
Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մանրամասն արձագանքելու, առավել ևս պարզաբանելու անհրաժեշտություն չեմ տեսնում, միայն նկատեմ, որ նույն բառապաշարով ու կեցվածքով էր արտահայտվում էրդողանը՝ Հռոմի պապի հասցեին։ Հայ Եկեղեցին կաղոթի նաև ձեր հոգիների փրկության համար, անկախ նրանից, թե ինչ ցուցանակ եք կախել ձեր վզից…»։
Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արցախի նախագահի պաշտոնն ապականած մարդն այսօր մեզ հիշեցնում է ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա մասին։ Հետաքրքիր է նա կարդացե՞լ է այդ Սահմանադրությունը, տեղյա՞կ է, որ համաձայն այդ Սահմանադրության հանդիսանում է Արցախի անվտանգության և տարածքային ամբողջականության երաշխավորը, կատարե՞լ է իր սահմանադրական պարտավորությունները։
ԱԺ նիստը՝ ՈՒՂԻՂ
Դեկտեմբերի 9-ին, ժամը 20:43-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհին՝ «Բոչկայի ձոր» կոչվող տարածքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած: