
Եկեղեցու և կաթողիկոսների դեմ արշավը համակարգում է անձամբ Աննա Հակոբյանը. «Մեդիապորտ»

Տելեգրամյան «Մեդիապորտ» ալիքը՝ «Եկեղեցու և կաթողիկոսների դեմ արշավը համակարգում է անձամբ Աննա Հակոբյանը․ փաստեր» վերնագրի ներքո գրում է․ «Ամենյան Հայոց և Մեծին Տանն Կիլիկիո կաթողիկոսների կողմից Նիկոլ Փաշինյանին հրաժարականի պահանջ ներկայացնելուց հետո, իշխանական լրատվականներն ու ֆեյքերը իսկական արշավ են սկսել եկեղեցու, հոգևորականների և երկու կաթողիկոսների դեմ:
Այդ գրոհի շրջանակներում ՀՀ վարաչեպտի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»-ը, որի գլխավոր խմբագիրը Աննա Հակոբյանն է հրապարակեց նյութ՝ «Ժողովուրդը տերտերի դղյակն էլ է տեսել, սիրուհիներին էլ անունով է ճանաչում» վերնագրով, որում երգահան ներկայացող Էդուարդ Զորիկյանը վիրավորական, կեղծիք հանդիսացող արտահայտություններ է թույլ տալիս կաթողիկոսների ու եկեղեցու հասցին:
Mediaport-ը պարզեց, որ Էդուարդ Զորիկյանը հանդիսանում է Ոստիկանության մշակույթի կենտրոնի աշխատակից և հայտարարությունն արել է ՀՀ վարչապետի տիկնոջ ցուցումով:
Հավելենք, որ կառավարության մեր աղբյուրի փոխանցմամբ՝ համացանցում իշխանական ֆեյքերի կողմից իրականացվող լկտի արշավը ևս համակարգում է անձամբ Աննա Հակոբյանը՝ Ալեն Սիմոնյանի միջոցով»: