Ընկերներիս բերման էին ենթարկում՝ ոստիկաններին հորդորեցի զերծ մնան կոշտ միջոցներից՝ ինձ բերման ենթարկեցին։
«Այս ակցիաները շարունակվելու են մինչև հրաժարականներն ու պատասխանատվության ենթարկվելը». Վարդանյան
Քաղաքացիները փակել են Սարյան փողոցը․ ՈՒՂԻՂ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի հետ:
Թուրքիայում քրդական «Ժողովրդավար հասարակության կոնգրես» կազմակերպության դեմ ուղղված հետաքննության շրջանակներում նոյեմբերի 20-ի առավոտյան մի շարք քաղաքներում ձերբակալվել է 101 անձ:
Դիմակավորված ոստիկանները բերման են ենթարկում անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներին
Կառավարության կազմի փոփոխությանն ընդամենը ժամանակ շահելու նպատակ է հետապնդում:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 20-ի ցերեկը, 21-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
Ի դեպ, այս հրաժարական տվողներն էլ չեն պլստալու, նոր նշանակվողներն էլ, որովհետև ցանկացած մարդ, ով այս իշխանության մաս կկազմի կիսելու է այս իշխանության քայլերի ողջ պատասխանատվությունը։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանին:
Քաղաքացիները փակել են Հանրապետություն–Տիգրան Մեծ փողոցների խաչմերուկը․ ՈՒՂԻՂ
«Նիկո՛լ, հեռացիր». քաղաքացիները փակել են Աճառյան փողոցը. ՈՒՂԻՂ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ:
Անհնազանդության ակցիաներ՝ Գյումրիում. քաղաքացիները ավտոմեքենաներով փակել են փողոցները
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Մեսրոպ Առաքելյանին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար նշանակելու մասին:
Անկեղծորեն կարծում եմ, որ այն բոլոր գաղափարները, որ կյանքի են կոչվել իմ պաշտոնավարման ժամանակահատվածում ծառայակից ընկերներիս ազնիվ ու նվիրված աշխատանքի արդյունքում, համեստ ներդրում ունեն մեր երկրի պաշտպանական համակարգի զարգացման ու կատարելագործման գործում: Բայց իմ գործունեության որևէ ամփոփում տեղին չէ այսօր, որովհետև ակամայից այդ ամփոփումը դարձավ Արցախյան երկրորդ պատերազմը: Բավարարվա՞ծ եմ պատերազմի ընթացքում և դրա նախապատրաստական փուլում իմ աշխատանքից: Կարծում եմ՝ որոշ հայեցակարգային ուղղություններ վերանայման կարիք ունեն, որ չհասցրի իրագործել, և այս առումով ես պատրաստ եմ կրելու իմ բաժին պատասխանատվությունը:
Այսօր իմ համար շատ ծանր օր է: 1988 թվականի փետրվարին իմ կողմից արձակված առաջին փամփուշտն իմ ժողովրդի անվտանգության համար էր: Այնուհետև իմ անմիջական նախաձեռնությամբ, զրոյական վիճակից, ի շնորհիվ և ի փառս իմ ժողովրդի, մենք կարողացանք ստեղծել կանոնավոր զորք, այն է՝ Ասկերանի պաշտպանական շրջանը՝ գունդը: Իմ հրամանատարությամբ մեր գունդը մասնակցել է Արցախի Հանրապետության պաշտպանության բազմաթիվ մարտական գործողությունների՝ տարբեր ճակատներում բեկումներ մտցնելով: Այո´, մենք լռեցրեցինք Աղդամի տարածքում գտնվող բոլոր կրակակետերը և այն ազատագրեցինք:
Նոյեմբերի 16-ին հայտնի էր դարձել, որ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը սրտի կաթված է ստացել և բուժում ստանալու նպատակով պատարաստվում է մեկնել արտերկիր։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Վաղարշակ Հարությունյանին պաշտպանության նախարար նշանակելու մասին:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ:
ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ, դեսպան Ջեյմս Ս․ Գիլմոր III-ը համարում է, որ եկել է պահը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում տևական խաղաղության հաստատման համար:
Բաղրամյան 26-ում աշխատող մի մարդ կա, շատերը նրան ՀՀ Նախագահ են կոչում։ Ուրեմն այդ մարդը, 2.5 տարի շարունակ՝ Նիկոլի ու իմքայլականների հովի տակ նստած, աչք է փակել, երբ մեր երկրում հակասահմանադրական օրենքներ էին ընդունվում, մատը մատին չի տվել, երբ դատավորներ էին հալածվում, երբ ՍԴ-ն էր զավթվում և այլն, և այլն։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մի շարք զինծառայողներ հետմահու պարգևատրվել են պետական պարգևներով:
Պատերազմին զոհ է գնացել ԱՀ ոստիկանության 11 ծառայող:
«Le Figaro Magazine» հանդեսում հրապարակվել է ֆրանսիացի 120 նշանավոր մշակութային գործիչների և մտավորականների կոչն ի պաշտպանություն Հայաստանի և Արցախի։
78-ամյա Յուրիկ Հովակիմյանը որոնվում է որպես անհետ կորած:
Մամուլում տեղեկություն է տարածվել այն մասին, որ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հրաժարական է ներկայացրել և նրան փոխարինելու է փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։
«Մենք հայտնվել ենք մի նոր իրողության մեջ, և այդ իրողությունը ծրագրված է եղել դեռ 2018 թվականին: Իմ խորին համոզմամբ՝ այս իշխանափոխության գլխավոր նպատակը Արցախի ահա այս պիղծ պայմանագիր կնքելը և հանձնելն էր՝ մաս-մաս լինի, թե՝ այլ»,- լրագրողների հետ զրույցում նշեց «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գործադիր տնօրեն, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը:
Նոյեմբերի 20-ին, ժամը 09:35-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 16-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ:
Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «45-օրյա այս պատերազմում ես տեսա այն, ինչը չէի պատկերացնում: Եվ դա ոչ թե նրա համար, որ անզոր էի գիտակցել դրա ծավալները, այլ հատկապես նրա համար, որ գիտակցելով՝ չէի պատկերացնում…