Ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով
Հանրապետության տարածքում՝
Նոյեմբերի 20-ի ցերեկը, 22-ի գիշերն առանձին շրջաններում, 21-ին, 23-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Նոյեմբերի 22-ի և 23-ի ցերեկը, 24-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 20-ի ցերեկը, 21-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Նոյեմբերի 20-ի ցերեկը, 22-ին, 23-ի ցերեկը, 24-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 21-ին, 23-ի գիշերը սպասվում է անձրև։
Երևան քաղաքի նոյեմբերի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ․
· Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 20.60C (1995 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -8.10C (1973 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 5.60C