Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Զավեշտալի է դիտել, թե հոտած գլխով ձուկը ոնց է փորձում շարունակել թփրտալ՝ արագ-արագ պոչեր ու լողաթեւեր փոխելով։
Փաշինյանը սպառված է թե´որպես վարչապետ, թե´որպես մարդ։ Որևէ պարկեշտ մարդ չի աշխատի իր հետ, չի լինի կողքին, չի հավատա իրեն։ Բոլոր գիտակից մարդիկ այսօր նրանից տարանջատվում են, քանի որ հասկացել են՝ նրա ուզածը ոչ թե երկիրը, այլ ինքն իրեն փրկելն է։
Նիկո՛լ, դու եկար, որ Հայաստանն ավելի լավ ապրի։ Արդյունքում, ինչ եկել ես, Հայաստանն ապրում է ավելի վատ։ Երկիրը կորցրել է անդորրն ու համերաշխությունը։ Եկար, ասելով, որ ժողովուրդը լինելու է ավելի երջանիկ։ Հիմա ժողովուրդը կոտորվում է, դարձել է որդեկորույս, գործազուրկ, փախստական, հիվանդ, աղքատ ու սոված։
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողները:
ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկևիչուսի հետ:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և հմտության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մի շարք զինծառայողներ պարգևատրվել են պետական պարգևներով:
Անհայտ անձը սառը զենքով բնակիչների վրա է հարձակվել Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիայի դաշնային երկրամասի Օբերհաուզեն գերմանական քաղաքում:
Քաղաքական-հասարակական գործիչ Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով կառավարության մի շարք անդամների հրաժարականների մասին լուրերին։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր առցանց հանդիպում է ունեցել Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսի հետ։
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ էականորեն ավելացրել է ՀՀ տարածք ապօրինի զենք-զինամթերքի տեղափոխման, ապօրինի պահման, շրջանառման, հանցավոր նպատակներով դրանց օգտագործման ռիսկերը: Հայտարարության համաձայն՝ այդ ռիսկերն էլ ավելի են մեծանում հատկապես ներքին հասարակական անկայունության պայմաններում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Կարեն Միրզոյանն ազատվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Իրինա Ղափլանյանն ազատվել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնից:
Ահա մի քիչ տեղեկություններ Բորիս Ռոժինից՝ Colonel Cassad-ի գնդապետից, որը, ավաղ, աթեիստ է, բայց, այնուամենայնիվ. գրում է ռուս ռազմական թղթակից Յուրի Կոտենոկը՝ մեջբերելով նրա խոսքերը. «Նախիջևանում, պարզվում է, ԽՍՀՄ-ի ժամանակ, որպես կայսերական ժառանգություն, կար 249 քրիստոնեական եկեղեցի: Ավելին՝ դրանցից մի քանիսը լիովին գործում էին: Իսկ Ադրբեջանի օրոք դրանց թիվը հասավ 0-ի»:
Նոյեմբերի 20-ին, ժամը 03։57-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի դատարկ տարաների վերամշակման արտադրամասի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Ջորջիայի պետքարտուղար Բրեդ Ռաֆենսփերգերը հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում տրված ձայների ձեռքով վերահաշվարկի արդյունքները գործնականում չեն տարբերվում ավտոմատ մշակման տվյալներից:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «10 օր առաջ հարձակվեցին Արարատ Միրզոյանի վրա եւ դաժան ծեծի ենթարկեցին նրան։ Դատապարտելի եւ անթույլատրելի էր այդ դեպքը։ Հենց այդ ժամանակ կոչ եմ արել դադարեցնել բռնությունները։
Ինչպե՞ս ավելի ճիշտ բնութագրել այսօրվա ճգնաժամը՝ ռազմակա՞ն, քաղաքակա՞ն, հասարակակա՞ն. այն չէ։ Նույնիսկ պետականության ճգնաժամ ձևակերպումը, որն ավելի մոտ է իրականությանը, միևնույն է՝ ճշգրիտ չէ։
168.am–ի տեղեկություններով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ պաշտոնից ազատվել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանն աշխատանքային այցով ժամանել է Արցախի Հանրապետություն, որի շրջանակում կայացել են մի շարք հանդիպումներ և քննարկումներ:
Մանվել Գրիգորյանն ակտիվ մասնակցություն է ունեցել հայ ժողովրդի նորագույն պատմության փառավոր հաղթանակների կերտման գործում։ Արցախյան ազատամարտի հենց առաջին օրվանից նա զինվորագրվեց հայրենիքի պաշտպանության վեհ գործին՝ կամավորական գումարտակի հրամանատարից դառնալով լեգենդար գեներալ։
Արցախյան պատերազմում հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակի օրը՝ նոյեմբերի 22-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կանցկացվի հիշատակի արարողություն: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հայտնում է, որ արարողությունը կկատարվի նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի:
Նախօրեին «Էրեբունի» բժշկական կենտրոնում գտնվող ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը երկրորդ վիրահատությունն է տարել, մենք տեղեկացանք, որ այս անգամ ԱԺ խոսնակի թեւն են վիրահատել, որը ոսկրային վնասվածքներ է կրել, կոտրվել է նաեւ քիթը։
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ:
Նոյեմբերի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 123646 դեպք, որոնցից 90754-ն` առողջացած, 1900-ը` մահվան ելքով:
Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ստորաբաժանումները շարունակում են կատարել Լեռնային Ղարաբաղի տարածքում հրադադարի վերահսկման առաջադրանքը:
Նոյեմբերի 20-ին, ժամը 07։16-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ։
Բանակից թռնելու համար դատված պատգամավորը գեներալի վրա կարա մատ թափ տա։
Հայաստանից նոյեմբերի 19-ին ևս 1235 փախստական է վերադարձել Լեռնային Ղարաբաղ:
Առաջիկա օրերին կառավարությունում կադրային կտրուկ փոփոխություններ են սպասվում։ Տեղեկություններ կան, որ Նիկոլ Փաշինյանը՝ գոլորշի բաց թողնելու համար, որոշել է կառավարության 80 տոկոսը փոխել, որպեսզի հանրության մոտ սպասումների հույս արթնացնի եւ ցույց տա, որ սկսել է իրականացնել իր ճանապարհային քարտեզը։
Թեեւ նոյեմբերի 10-ի կապիտուլյացիայի մասին խայտառակ հայտարարությունից հետո իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից ընդամենը երեքն են դուրս եկել խմբակցությունից կամ վայր դրել մանդատը, բայց թիմի ներսում վարչապետի հրաժարականի առնչությամբ լուրջ հակասություններ կան: