«Ռոստովի մարզում ձևավորված երկրորդ շարասյունն արդեն շարժվում է Կրասնոդարի երկրամասով։ Այսօրվա դրությամբ այն կանցնի 630 կմ ճանապարհ դեպի նպատակակետ։ Ընդհանուր առմամբ այս գործում ներգրավվել է 35 միավոր տեխնիկա և անձնակազմի մոտ 40 անդամներ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Այսօր ՀՀ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման հարցերով նախարար Եվգենի Զինիչևի հետ:
ՎԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Բոլոր ապօրինություններին զուգահեռ, երեկ, Դեմիրճյան-Բաղրամյան խաչմերուկի ոստիկանական գործողությունները ղեկավարող տգետը, մարդկանց բերման ենթարկելու հրաման տալուց տարրական էթիկայի կանոններ չէր պահում։
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլն այսօր պաշտպանության նախարարությունում հայտարարել է․ «Մենք պետք է լրջորեն վերլուծենք տեղի ունեցածը, հասկանանք, թե որտեղ ենք սխալվել, ինչու ենք սխալվել և ինչ պետք է անենք այդ սխալներից հետևություններ անելու համար»։
Երեկ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:
«Մեր այդ խոսակցությունը ձայնագրված է։ Անկեղծ, նա անհավասարակշիռ անձնավորություն էր և ինձ հետ սկսեց գրգրռված ու բարձր տոնով խոսել։ Երբ հարցրեցի, թե ինչու է ինձ վրա գոռում, ասաց, որ իր հետ մի երիտասարդ խոսել է, չհասկացա, թե ում հետ էր, ինչ նկատի ուներ։ Ամեն դեպքում այդ մարդու շրթունքներով իշխանությունն ասաց այն, ինչ ուզում էր ասել։ Մահից հետո Մանվել Գրիգորյանի նկատմամբ դաժան վերաբերմունքը շարունակվում է»,- նշեց Արսեն Մկրտչյանը։
Թուրք զինվորականները մոտ ժամանակներս կուղևորվեն Ադրբեջան:
Պարոնայք, դուք խաթարում եք ոչ միայն ներկա, այլև ապագա սերունդների հոգեկան առողջությունը: Պատկերացրեք տարիներ անց, հայրենիքի հատվածը կորցրած երիտասարդը, փորձում է ստանալ իրեն տանջող հարցերի պատասխանը:
Նոյեմբերի 19-ին հայկական Տելեգրամ ալիքներից մեկը տեղեկատվություն էր հրապարակել այն մասին, որ Ռազմական ոստիկանության (ՌՈ) պետ Աշոտ Զաքարյանին 10 հոգուց բաղկացած անվտանգության աշխատակիցների խումբ է հատկացվել:
Շարունակվում է մեր պետականության հետևողական ջարդումը։ Մնացած արժանապատվությունը դեռ պիտի տրորվի։ Մեր պետականության կյանքի վերջին նշաններից ոչ թե կառչում է, այլ ճնշում դրանք։
Գիտեմ, որ մտածում ես, թե ո՞վ է, ի՞նչ մի կարևոր բան պիտի ասի այս պահին… Ոչ մի կարևոր բան, Շուշին կորցնելուց հետո ինձ համար էլ, քեզ համար էլ որևէ կարևոր բան չկա … Պարզապես զանգում եմ, քեզ հետ խոսելու կարիք ունեմ…
Արցախի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանն այցելել է Մարտակերտի շրջան, դեպքի կոնկրետ վայրերում ծանոթացել պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության ՊԲ ռազմական ենթակառուվածքներին, շենք-շինություններին հասցված նյութական վնասներին:
Մարսելի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել Արցախի ճանաչման վերաբերյալ, որով Ֆրանսիայի իշխանություններին կոչ է անում ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը:
«ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը հակադարձում է այն խոսակցություններին, թե բանակը, զինվորները փախել են պատերազմի դաշտից, ասում է՝ բանակն ինչ որ պետք է, արել է, մնում էր քաղաքական գործիչներն էլ իրենցն անեին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Հայկական հեղափոխությունը շատ արագ սկսեց ասոցացվել գունավոր հեղափոխության հետ: Ռուսաստանում նման կարծիք ձևավորվեց, քանի որ ընդգծված հակառուսական տարրեր հայտնվեցին իշխանության բարձր էշելոններում: Մոսկվայում սկսեցին լարվել, քանի որ նշված բալանսի խախտման հեռանկար նկատվեց (հիշվեց Վրաստանի և Ուկրաինայի հակառուսական իշխանությունը, որը առաջին 2-3 տարիների ընթացքում ՌԴ-ի հետ նորմալ էր աշխատում): Դա բնականաբար նկատեցին նաև Անկարայում և Բաքվում` դիտարկելով որպես հնարավորություն:
Հայաստանում նոյեմբերի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1193 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 124 839-ի։
Բագրատ Բադալյանը նշանակվել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար։
Ըստ մեր տեղեկությունների՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել է նաեւ Աժ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, սփյուռքի եւ երիտասարդսության հարցերի հանձնաժողովի անդամներին՝ խնդրելով կադրեր առաջարկել, ովքեր կկարողանան համակարգը ուշքի բերել:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դոլարի փոխարժեքը բարձրացել է. Հայաստանի առեւտրային բանկերում երեկվա դրությամբ դոլարի առքի առավելագույն գինը 500-501 դրամ է, վաճառքինը՝ 509-511 դրամ:
Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղար Սահակ Ասատրյանն ազատվել է աշխատանքից։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Աժ «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է գալ եւ մասնակցել նոյեմբերի 26-ին գումարվելիք ԱԺ արտահերթ նիստին, սակայն դեմ քվեարկել ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանի» նախագծին։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին 2-3 շաբաթվա ընթացքում տեղեկություններ ենք ստանում, որ եվրոպական մի շարք երկրների դեսպանատներ մեծամասամբ մերժում են Հայաստանի քաղաքացիներին «վիզա» տրամադրել: Ավելին, մեզ դիմած մի քանի քաղաքացիներ նշում էին, որ իրեց մերժել են բուժման նպատակով Եվրոպա մեկնելու համար «շենգենյան վիզա» տրամադրել:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Երեւանում եւ Հայաստանի որոշ մարզերում Արցախի կապիտուլյացիայի ստորագրման դեմ տեղի ունեցող բողոքի եւ անհնազանդության ակցիաները ճնշող ոստիկանական ուժերի գերակշիռ մասը դիմակներով էր՝ դեմքները ծածկած։
Այս պահին ՀՀ-ում իշխանություն չկա։ Ֆեյքերի ու մարդու մահով ուրախացողների արքան սրան նրան փոխելով վարչապետության վերջին փուլի քաղցրությունն ու դառնությունն է ճաշակում։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեռեւս երկու տարի առաջ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը ահազանգ հնչեցրեց, որ, իր ունեցած տեղեկություններով, Ադրբեջանի կառավարությունը տարբեր Եվրոպական երկրներում իրավաբաններ է վարձում Հայաստանի կողմից Ադրբեջանին պատճառված վնասի հաշվարկման եւ դրա հատուցման ուղղությամբ աշխատանքներ կազմակերպելու համար, սակայն Հայաստանում այս ահազանգին քչերը արձագանքեցին:
«Սերգեյ Շոյգուն ժամանել է Երևան: Սպասվում է արտգործնախարար Սերգեյ Լավրովի, ինչպես նաև ՌԴ փոխվարչապետեր Ալեքսեյ Օվերչուկի, Ալեքսանդր Նովակի և այլոց ժամանումը»,-գործակալությանը հայտնել են ՀՀ կառավարությունից:
Նիկոլ Փաշինյանն այցելել է Արտակարգ իրավիճակների նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Անդրանիկ Փիլոյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պաշտպանության նախարարություն և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանին: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Դավիթ Տոնոյանին՝ կատարած աշխատանքի համար և Վաղարշակ Հարությունյանին հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ: