Բաժիններ՝

Մահացել է աշխարհահռչակ դերասան Շոն Քոներին

90 տարեկանում մահացել է աշխարհահռչակ շոտլանդացի դերասան Շոն Քոներին: Այս մասին հայտնում է theguardian-ը: Նշվում է, որ դերասանի մահվան պատճառն առայժմ հայտնի չէ:

Շոն Քոներին հանդես է եկել այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Մարդ, ով կդառնա թագավոր, «Վարդի անունը», «Անձեռնմխելիները և այլն:

Շոն Քոներին հայտնի «007 գործակալը» կինոշարքում առաջինն է մարմնավորել Ջեյմս Բոնդի կերպարին: Շոն Քոներին դերասական կարիերայի ընթացքում արժանացել է Օսկար մրցանակի՝ երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում 1988 թվականին «Անձեռմխելիները» ֆիլմում խաղացած դերի համար: Նա 3 անգամ արժանացել է Ոսկե գլոբուս մրցանակի, 5 անգամ Բրիտանական կինոյի և հեռուստատեսության ակադեմիայի մրցանակի:

Քոներին ծնվել է 1930 թվականին: Նրա մանկությունն անցել է Էդինբուրգի Ֆաունթինբրիջ շրջանում, 14 տարեկանում լքել է դպրոցը: 1948 թվականին ծառայության է անցել թագավորական նավատորմում, սակայն հետագայում առողջական խնդիրների պատճառով զորացրվել է: Զբաղվել է նաև բոդիբիլդինգով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս