
Եթե դուք քնում եք անկողին մտնելուց հետո հինգ րոպեում, ապա ձեզ մոտ քնի պակաս կա. Հիշարժան փաստեր

Հիշարժան փաստեր
– Եթե դուք քնում եք անկողին մտնելուց հետո հինգ րոպեում, ապա ձեզ մոտ քնի պակաս կա։ Նորմալ է, երբ մարդը քնում է պառկելուց հետո 10-15 րոպեի ընթացքում։
– Մարդու մոտ հոգնածությունը իր գագաթնակետին է հասնում գիշերը ժամը 2-ին եւ ցերեկը ժամը 2-ին, այդ պատճառով ճաշից հետո մարդիկ հաճախ քնել են ուզում։
– Առավոտյան անկողնուց վեր կենալ չկարողանալը հիվանդություն է, որը վկայում է թերսնման, դեպրեսիայի եւ այլ խնդիրների մասին։
– Ճապոնիայում բավականին նորմալ է համարվում աշխատավայրում քնելը։ Սա նշանակում է, որ աշխատակիցը չափազանց շատ է աշխատել կամ ուժասպառ է։
– Մեր ժամանակների անքնության պատճառներից մեկն էլ 24-ժամյա ինտերնետն է։
– Մարդու սիրտը կյանքի ընթացում մղում է 182 միլիոն լիտր արյուն:
– Սաղմի մոտ մատնահետքեր են ձեւավորվում 3 ամսականից սկսած:
– Մարդու օրգանիզմում արյունատար անոթների ընդհանուր երկարությունը հասնում է 100000 կիլոմետրի: