Իրավիճակից դուրս գալու ելքը՝ շախմատի լեզվով
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը ժամեր առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Շախմատում կան վիճակներ, երբ «զինվորին» սարքում են «թագուհի», որ առավել երկարաժամկետ ռազմավարության մեջ նրան «զոհեն» հանուն ավելի շահեկան դիրքային առավելության:
Շախմատում ժամանակը նույնպես ռեսուրս է, իսկ նրա ձգձգումը՝ երբեմն ռազմավարական ռեսուրս:
Մինչդեռ խորամանկ «զինվորը», որ «իր կամքից անկախ» դառնում է «թագուհի», խաղի ավարտին, երբ հասկանում է, որ խաղն իր վրա է փակվում, դուրս է գալիս խաղից, դրանով ռազմավարական առումով ժամանակ տալով նոր խաղային դասավորվածություն ձևավորելուն»: