
Իվետա Մուկուչյանն իր ծննդյան օրվա առթիվ երկրպագուներին խնդրել է նվիրատվություն անել Արցախին

Երգչուհի Իվետա Մուկուչյանը սեպտեմբերի 14-ին տոնում է տարեդարձը: Այդ կապակցությամբ նա իր բոլոր հետևորդներին խնդրել է աշխարհին պատմել այն ամենի մասին, ինչի միջով անցնում է հայ ազգը և նվիրատվություն անել՝ օգնելով Արցախին:
Մուկուչյանը «Ֆեյսբուքի» էջում գրել է. «Այո՛, այսօր իմ տարեդարձն է: Ես ձեզ խնդրում եմ օգնել մեզ տարածել տեղեկություններն այն մասին, թե ինչի միջով է անցնում մեր ազգը հիմա: Եվ, եթե հնարավոր է, մի փոքր նվիրատվություն կատարել՝ պատճառած վնասը հատուցելու և Արցախի պատերազմում բաց վերքերը բուժելու համար: Մնացած բոլոր մաղթանքները կարող են հետաձգվել մինչ հաջորդ տարի»,- եզրափակել է նա:
Ավելի վաղ Իվետա Մուկուչյանը նախաձեռնել էր Iveta’s Birthday Fundraiser For Artsakh արշավը: Հավաքված ամբողջ գումարը երգչուհին ուղղելու է Արցախում ռազմի դաշտում ընկած զինվորների ընտանիքներին և վիրավորներին: