Բաժիններ՝

Ճանաչել Արցախը. իսրայելցի ջութակահարն աջակցում է Հայաստանին

Աշխարհի տարբեր ծայրերում ապրող բազմաթիվ երաժիշտների, դերասանների և արվեստի ոլորտի այլ ներկայացուցիչների նման հանրաճանաչ իսրայելցի ջութակահար Սերգեյ Օստրովսկին ևս իր զորակցությունն է հայտնել Հայաստանին և Արցախին՝ անդրադառնալով Ադրբեջանի՝ Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողություններին:

Երաժշտի արձագանքը հրապարակված է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում:

Օստրովսկին ընդգծել է, թե անսահման մտահոգված է, որ նորից Թուրքիան Ադրբեջանի միջոցով հարձակվել է Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի վրա ու ռմբակոծում է հայկական քաղաքներն ու բնակչությանը։

«Եվ շատ հիասթափված եմ, որ իմ երկիրը զինամթերք է վաճառում Ադրբեջանին։ Բիզնեսը պետք է ունենա գոնե մի քիչ բարոյական արժեքներ։ Վե՛րջ տվեք Ադրբեջանի ագրեսիային և աջակցե՛ք Հայաստանին»,-շեշտել է նա ու օգտագործել

#MusiciansForPeace #StrongArtsakh #RecognizeArtsakh հեշթեգերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս