Հոկտեմբերի 24-ին, ժամը 05:16-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարգարա գյուղում այրվում է ավտոմեքենա։
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների շուտափույթ դադարեցման հույս է հայտնել:
Թեւան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մեկ անգամ չեմ կրկնել միտքը, որ մենք կարիք ունենք սովորելու ցանկացած խոսք, բանաձևում օգտագործված դարձվածք, ցանկացած տեղեկություն օգտագործել ի շահ մեզ, ինչքան էլ այն դուրեկան լինի մեր անձնական կարծիքին կամ ոչ։ Անձնականից վեր է պետք կանգնել ու մտածել մեր ընդհանուր՝ ազգային շահի մասին։
Արկերի տարափի ներքո պեչենի համտեսող զինվորի` Գեորգի Մելքոնյանի խոհերը մարտական ընկերների և նրանց ոգու մասին:
«Վերջին օրերին ադրբեջանական սոցիալական մեդիայում ինտենսիվորեն տարածվում են տարբեր լուսանկարներ և տեսանյութեր, որոնք հիմնականում լինում են ճիշտ, ոչ կեղծ տվյալներ, և այնտեղ տարբեր տիպի պատերազմական հանցագործություններ են ներկայացված լինում՝ դիակների ու ռազմագերիների հանդեպ անմարդկային վերաբերմունքի դեպքեր»,- այսօր իր ճեպազրույցում ասաց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:
168.am-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 27-ից Հայաստանում հաստատված ռազմական դրության իրավական ռեժիմի պայմաններում ԶԼՄ-ների հրապարակումների գրաքննությունը և հսկայական՝ 700․000 և ավելի դրամ կազմող տուգանքները Ոստիկանության համապատասխան ստորաբաժանման կողմից կոորդինացնում և այդ հարցով անմիջականորեն զբաղվում, հրահանգներ է տալիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը:
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ՀՀ ոստիկանության հետ համատեղ շարունակում է շրջայցեր իրականացրել Երևան քաղաքում գործող ծաղկի մեծածախ և մանրածախ առևտրի կետերում։
168 TV ԼՐԱՀՈՍ
Տալիս են ճիշտ այն հարցերը, որոնք այս երկու տարվա ընթացքում մենք էինք տալիս ու քարկոծվում զանգվածի կողմից, այսինքն բացառում քննարկումների ու քաղաքական կյանքի հնարավորությունը։ Երկու տարի մտքի ցանկացած շարժ արգելափակված է։ Ծանր գին ենք վճարում դրա համար։
Ռուս ռազմական թղթակից Սեմյոն Պեգովի Wargonzo նախագծի թելեգրամյան ալիքը, վկայակոչելով Ստամբուլում իր աղբյուրներին, հայտնել է, որ Անկարան Բաքու, այնուհետև ռազմաճակատ է տեղափոխել թուրքական Քուրդիստանիստից իր 1200 լեռնային հատուկջոկատայինի:
Հոկտեմբերի 23-ին Իրանի կառավարության պաշտոնյան հայտարարել է, որ Իրանը զենք չի վաճառի Մերձավոր Արևելքի բոլոր երկրներին և չի ցանկանում, որ այդ տարածաշրջանը դառնա զենքի պահեստ: Այս մասին հայտնում է իրանական Mehr News գործակալությունը:
100 տարի առաջ էլ օվկիանոսից այն կողմ Հայաստանին աջակցելու հայտարարություններ էին հնչում։ Ավելին .1920-ի նոյեմբերին ստորագրվեց Վիլսոնի «իրավարար վճիռը«/ Տրապիզոնը, Էրզրումը, Վանը թղթի վրա անցնում էին Հայաստանին/, որը, սակայն, չխանգարեց թուրքերին գրավել Ալեքսանդրապոլը։ Բացի հայտարարություններից, որեւէ ռազմական օգնություն Հայաստանը Արեւմուտքից չստացավ։ Արդյունքում կնքվեց խայտառակ Ալեքսանդրապոլի պայմանագիրը/ 1920թ. դեկտեմբերի 2/:
Ադրբեջանը կասետային արգելված ռումբեր է օգտագործել Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի դեմ։ Ադրբեջանականկողմը առնվազն չորս անգամ կասետային զենք է կիրառել: Այս մասին հրապարակել է «Hyuman Rights Watch»իրավապաշտպան կազմակերպությունը: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
Կանադական Bombardier Recreational Products- ը դադարեցնում է ավիաշարժիչների մատակարարումը Թուրքիային:
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի և Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Ֆրանսիայի և ՀԲԸՄ Եվրոպայի նախագահ Նադյա Գործունյանի հետ:
Ամերիկայի Միացյալ Նահանգներ աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 23-ին հեռավար ձևաչափով հանդիպում է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ, հաղորդում է Հայաստանի ԱԳՆ-ն:
Երեկ՝ հոկտեմբերի 23-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչներ՝ 40-ամյա Հրայր Աբալյանի վարած Mercedes և 25-ամյա Արամ Սարգսյանի վարած ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենաները։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Դժվար չէ կռահելը, որ Ադրբեջանը ցանկանում է խաղաղապահների կազմում տեսնել Թուրքիային: Այս գաղափարը պատերազմի հենց սկզբից առաջ են տարել Արցախի հանդեպ ագրեսիա իրականացրած երկու պետություն: Սակայն այստեղ կան առարկայական խանգարող հանգամանքներ: Թուրքիան ակնհայտ ադրբեջանամետ դիրքորոշում ունի և ուղղակիորեն ներգրավված է ռազմական գործողություններում:
Թուրքիան Բաքու, այնուհետև ռազմաճակատ է տեղափոխել թուրքական Քուրդիստանից իր 1200 լեռնային հատուկ ջոկատայինի:
Դերբենդի ադրբեջանցիները սադրանք են կազմակերպել՝ կախելով Ադրբեջանի դրոշը քաղաքի հնագույն ամրոցին: Սակայն նրանց ուրախությունը երկար չի տևել. հայտնում է «Իստորիա Կավկազա»-ն։ Տեղացի լեզգիները անմիջապես շպրտել են դրոշը՝ հիշեցնելով, թե ով է այդ հողերի իրական տերը:
Նախորդ շաբաթ սոցկայքերում հայտնվել են տեսագրություններ, որոնցում, հնարավոր է, Լեռնային Ղարաբաղում կատարված ռազմական հանցագործություններ են ներկայացված:
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանն ասաց, որ Արցախում իրավիճակը նույնն է, որևէ փոփոխություն չկա, պատերազմական գործողությունները շարունակվում են։
Ուկրաինան պատրաստվում է իր տարածքում թուրքական Bayraktar անօդաչուներ արտադրել, այս պահին փնտրվում է տարածք՝ համապատասխան արտադրությունը կազմակերպելու համար:
«Նախնական վերլուծությամբ 10.500-ին մոտ մասնավոր սեփականություն՝ բնակարան, տուն, խանութ վնասվել կամ ամբողջությամբ ոչնչացվել են, 1500-ից ավելի ենթակառուցվածքային միավոր է վնասվել կամ ոչնչացվել, նաև հանրային և արտադրական օբյեկտներ և 1100-ից ավելի շարժական գույք է վնասվել՝ մեքենա»,- ասաց Բեգլարայնը՝ հավելելով, ար այս վիճակագրությունը մոտավոր է և ճշգրտման կարիք ունի:
Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Որևէ կասկած չունեմ, որ այս պատերազմի վերջնական արդյունքում ՀԱՂԹԱՆԱԿԸ մերն է լինելու: Կասկած չունեմ նաև, որ խաղաղ բնակավայրերը մարտագծի վերածող «մեկ ազգ, երկու պետություն» հորջորջված ցեղախմբերի առաջնորդ կոչվածներն իրենց կատարած վայրագությունների համար հատուցելու են ամբողջ ծավալով: Եթե «ժողովրդավար» ու «մարդասեր» ներկայացող աշխարհի հզորները, իրենց շահերից ելնելով, կարող են չնկատելու տալ դիմացի սուլթանապետության կողմից հեռահար հրետանային ու օդային հարվածներով Արցախի խաղաղ բնակավայրերի հանդեպ իրականացվող այլանդակությունները, ապա տառապանքի ծանրությունն ուսած հայը՝ երբեք:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ ինչպես «upwork.com», «toptal.com», «freelancer.com», այնպես էլ տարաբնույթ մասնավոր ծառայություններ առաջարկող կամ պահանջող այլ համանման հարթակներում տեղադրվում են հայտարարություններ՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության առանձին տարածքներում, իբր զբոսաշրջության նպատակով, նկարահանումներ իրականացնելուն և այդ տեսանյութերը որոշակի հասցեներով առաքելուն ուղղված վճարովի աշխատանքների վերաբերյալ:
Բանակցություններին վերադառնալու առաջին քայլը պետք է լինի Ադրբեջանի ու Թուրքիայի՝ հրադադարի գնալու մերժումները հաղթահարելը։ Եվ չնայած տարիներ տեւած բանակցություններին եւ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու շուրջ հայտարարություններին, Հայաստանն ու Արցախն այսօր մեն-մենակ են՝ առանց որեւէ խաղաղարար գործընկերոջ ու Ադրբեջանի հետ լուրջ եւ անկեղծ բանակցություններ ունենալու հատուկ հույսերի։
ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներով, հոկտեմբերի 23-ի ժամը 15․00-ի դրությամբ, հայտնաբերվել է արգելված հրապարակումների 160 դեպք, որոնցից 42-ը՝ լրատվական գործունեություն իրականացնողների, 118-ը՝ լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից։ Հարուցված վարչական վարույթների արդյունքում 45-ով արդեն կիրառվել են վարչական տույժեր։ Մասնավորապես՝ լրատվական գործունեություն չիրականացնող 1 անձ տուգանվել է 700 հազար դրամի չափով, 36-ը՝ 300 հազար դրամի չափով, որոնցից […]
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին հայտնի դարձավ, որ իշխող «Քաղպայմանագիր» կուսակցության կամավորական ջոկատը՝ Հակոբ Սիմիդյանի հրամանատարությամբ, մեկնում է առաջնագիծ։ Երեկ տեղեկացանք, որ նրանք դեռ Գորիսում են։ Ավելի ուշ հասել էին Խնձորեսկ՝ Հայաստանի սահման։
Համարյա ոչ մեկին չէի ճանաչում:Մարտի դաշտում թողնված ադրբեջանցի ռազմագերին պատմում է, որ բացի ադրբեջանական բանակի ստորաբաժանումներից՝ Արցախի դեմ կռվում են նաև օտարերկրյա զինյալներ, որոնք այլ լեզուներով էին խոսում: