Ֆրանսիահայերը հերթական բողոքի խաղաղ ցույցն են անցկացրել Փարիզում:
Այսօր Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կոչով դիմեց քաղաքացիներին: Կոչում, մասնավորապես, ասվում է, որ կորոնավիրուսային հիվանդության թվերն օրեցօր աճում են զգալի տեմպերով, այսօր հաստատվել է հիվանդության 2213 նոր դեպք:
Չնայած աշնանային արձակուրդին՝ այս օրերին հանրակրթական ուսումնական հաստատություններում եռուզեռ է. ուսուցիչները, աշակերտներն ու ծնողները դասասենյակներն ու միջանցքները վերածել են արհեստանոցների և անցել առաջնագծի համար քողարկող ցանցեր պատրաստելու կարևոր գործին։
Արդեն երրորդ օրն է, ինչ ադրբեջանա-արցախյան հակամարտության գոտու հարավային ուղղությամբ հակառակորդը ոչ միայն չի կարողանում զարգացնել նախօրերին ունեցած հաջողությունները, այլև որոշ հատվածներում՝ զիջելով դիրքերը, մեծ կորուստների գնով՝ անցել է պաշտպանության:
«Մեր ծնողներն էլ են ամուսնացել պատերազմի ժամանակ, եւ ես հույս ունեմ, որ մենք վերջին սերունդը կլինենք, որ պատերազմի ժամանակ է ամուսնանում։ Այս օրերին կերտվում են ամենահերոսական պատմությունները, մեր երկրի ամեն մի միլիմետրը պաշտպանվում է կյանքի գնով, շուրջ մեկ ամիս մեր տղաները պայքարում են ահաբեկիչների դեմ, եւ սա արդեն հաղթանակ է։ Մեր շարքերը լքում են հերոս տղաներ՝ մեկը մեկից հրեղեն, մեկը մեկից հզոր եւ անձնվեր, եւ այս դատարկվող շարքերը համալրել է պետք, սիրելի կանայք…»
Հոկտեմբերի 24-ին, ժամը 12:40-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ամասիա գյուղի «Սնխ» կոչվող հանդամասում այրվում է խոտածածկ տարածք:
Աշխարհի տարբեր երկրների ղեկավարների և միջազգային հանրության խորհուրդներն անտեսող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն այս անգամ էլ որոշել է ինքը խորհուրդ տալ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին:
ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերի կողմից խոցված թշնամական հերթական անօդաչուն:
Օրվա ընթացքում Ադրբեջանը կրակահերթի տակ է պահել Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերը։
ԽՍՀՄ-ի և Սոցիալիստական ճամբարի փլուզումից հետո, անկախություն ստացած արևելաեվրոպական և նախկին ԽՍՀՄ հանրապետությունները, ոգևորված արևմտյան արժեքներով՝ ժողովրդավարություն, իրավական պետություն, շուկայական հարաբերություններ, ձգտեցին ինտեգրվել Եվրոպային։ Արևելաեվրոպական երկրների պարագայում գոյություն ուներ նաև այլ՝ պատմականորեն հակառուսական տրամադրություններ։
Ասում է, որ խնդրի լուծումը տեսնում է քաղաքական տարբերակով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում եռանախագահող երկրների շրջանակում։ Նախկինում ինքը ասում էր, որ խնդիրը ունի միայն ռազմական լուծում, իսկ քաղաքական գործընթացներում տեսնում էր Թուքիայի պարտադիր մասնակցությունը։ Մինսկի խմբի առաջարկը Մադրիդյան սկզբունքներն են, որ, իմ կարծիքով մեզ ավելի շահեկան են, քան «Տարածքներ՝ խաղաղության դիմաց» ծրագրով առաջարկվողը։
Իր բոլոր շնորհներով ու գործերով հանդերձ, Դավիթ Մաթևոսյանն ինձ համար, նախ և առաջ, Մարդու և Քաղաքացու կատարյալ տիպարն է: Նրա մեջ ամեն ինչ կար, բացի ԵՍ-ը: Վստահ եմ, որ դա կհավաստի նրա հետ շփված ցանկացած անձ:
Արցախում զոհված 19-ամյա Սարգիս Վարդանյանը Կոտայքի մարզի Լեռնանիստ համայնքից էր, ապրում էր ծնողների, տատիկ-պապիկի և իրենից փոքր քրոջ հետ:
Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն ավելի հակված է, որ Թուրքիայի իշխանությունները կգնան Հունաստանի դեմ ռազմական ագրեսիայի: Մելքոնյանն այս մասին ասաց «Արմենպրես»-ի հետ զրույցում`անդրադառնալով հոկտեմբերի 27-28-ը Թուրքիայի կողմից Միջերկրական ծովում անցկացվելիք զորավարժություններին, որոնց անցկացմանը համաձայն չէ ՆԱՏՕ-ն:
ԱՄՆ նախագահական ընտրություններից երկու շաբաթ առաջ թեկնածուների միջև երկրորդ և վերջին բանավեճի առաջինթեման կորոնավիրուսն էր: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
Հոկտեմբերի 23-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հյուրընկալվեց «Ատլանտյան խորհրդի» կողմից կազմակերպված առցանց վեբինարին, որը վարում էր համանուն խորհրդի Եվրասիական կենտրոնի ղեկավար Ջոն Հերբսթը։ Քննարկումը նվիրված էր Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով հակամարտություն գոտում ստեղծված իրադրության վերջին զարգացումներին և կրակի դադարի վերահսկելի ռեժիմի հաստատման հեռանկարներին:
Արցախյան ռազմաճակատում ծավալված մարտական գործողությունների ժամանակ անմահացել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանող Գոռ Թումանյանը։ Հավերժ փառք մեր բոլոր հերոսներին։
Օրերս՝ հոկտեմբերի 22-ին, «Կրթությունն աշխարհում հետհամավարակային շրջանում» խորագրով Գլոբալ կրթության հանդիպման (Global education meeting) արտահերթ նստաշրջանի ընթացքում, որին մասնակցել են մի շարք երկրների ղեկավարներ, ավելի քան 60 երկրների կրթության նախարարներ և փոխնախարարներ, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը հայտարարեց, որ «Ադրբեջանական ագրեսիայի արդյունքում ավելի քան 90.000 մարդ ստիպված է եղել լքել իր տունը, որն ազդել է Արցախի երեխաների և երիտասարդների կրթության իրավունքի վրա: Դրա պատճառով ավելի քան 33.000 երեխա և երիտասարդ զրկվել է կրթություն ստանալու իրավունքից»:
Արցախի Մարտունի քաղաքը հոկտեմբերի 24-ին հակառակորդի կողմից մի քանի անգամ ռմբակոծվել է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Մարտունու շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Վադիմ Դանիելյանը։
Ամերիկայի Միացյալ Նահանգների հայ բժիշկների կողմից մարդասիրական օգնության շրջանակներում Հայաստան է ուղարկվել հումանիտար բեռ: Ի թիվս բժշկական այլ պարագաների` համակարգչային տոմոգրաֆի սարք է նվիրաբերվել:
Համացանցում տեսանյութ է տարածվում, որում երևում է, թե Իրանն ինչպես է զրահամեքենաներ տեղափոխում Լեռնային Ղարաբաղի հետ սահման: Այս մասին տեղեկանում ենք yerkir.am-ից։
Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բաքվի բռնապետը ռազմական հանցագործ է, և դրանում այլևս ոչ մի կասկած չկա։ Վստահ եմ, որ մի օր, մեր կողմից արձանագրված փաստերով, Բաքվի բռնապետին միջազգային հանրությունը դատապարտելու է, բայց ոչ թե մեր, այլ իրենց շահերից ելնելով։
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ ընդգծելով, որ Ադրբեջանն ու Թուրքիան նպատակային գործողություններ են իրականացնում ռազմական գործողությունները դադարեցնելուն ուղղված խաղաղ նախաձեռնությունները խափանելու ուղղությամբ:
Ֆրանսիայի ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Պիեռ դե Վիլյեն ընդգծել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ռազմատենչ քաղաքականությունը գնալով ավելի մեծ անհանգստություն է առաջացնում, հատկապես այն ֆոնին, որ Թուրքիան դադարում է աշխարհիկ երկիր լինելուց։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ Պիեռ դե Վիլյեն նման կարծիք է հայտնել BFM հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Ինչպես գիտեք, հոկտեմբերի 10-ին իրենց ռուս գործընկեր պարոն Լավրովի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև 11 ժամ տևած բանակցություններն ավարտվեցին համատեղ հայտարարությունով` հումանիտար հրադադարի հաստատման հանձնառությամբ: Սակայն այն ուժի մեջ մտավ ադրբեջանական կողմից սանձազերծված ծանր մարտերի և խաղաղ բնակիչների, հայկական գյուղերի և քաղաքների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքի հրետակոծման խորապատկերին: Հումանիտար հրադադար հաստատելու նպատակն էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեին թույլատրել տեղահանել և փոխանակել ռազմաճակատում ընկած հարյուրավոր դիակներ: Սակայն Ադրբեջանը հայտարարությունից տառացիորեն րոպեներ անց կոպտորեն խախտեց հրադադարի ռեժիմը և ոչ միայն չդադարեցրեց ռմբակոծությունները, այլև սկսեց հրետակոծել նաև Հայաստանի տարածքը:
168 TV ԼՐԱՀՈՍ
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան էջում տարածել է ՀՀ ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանի Վաշինգտոնում արված լուսանկարներից մեկը՝ գրելով. «Մնացականյանը Վաշինգտոնում հեռավար հանդիպում է ունեցել խոսնակ Նենսի Փելոսիի հետ: Էսպես ասեմ: Էդքան կարևոր չի, թե ում հետ է խոսել, որքան կարևոր է, թե ում գրասենյակից է խոսել: Ինչ Թրամփն ընտրվել էր, ասում էի՝ իրենց հետ աշխատեք»:
Բրիտանական հեղինակավոր BBC-ն հետաքննել է ադրբեջանցի հատուկ ջոկատայինների կողմից հայ ռազմագերիներին գերեվարելու, ապա սպանության տեսանյութերը՝ փաստելով, որ հրաման տվող զինվորականը խոսում է ադրբեջանական շեշտադրմամբ ռուսերենով, իսկ սաղավարտը, զենքը, որ կրում են, ադրբեջանական բանակինն են: BBC-ն մասնավորապես նշել է, որ Հայաստանի իշխանությունները հայտնել են, որ սպանվածները 73-ամյա Բենիկ Հակոբյանն ու 25-ամյա Յուրի Ադամյանն են:
Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից սանձազերծած լայնածավալ ագրեսիայի և ռազմական գործողությունների արդյունքում Ադրբեջանն ունեցել է կենդանի ուժի 6614 կորուստ:
Գվատեմալայի Հանրապետության Սայախչեի քաղաքապետարանը ճանաչել է Արցախի հայ բնակչության ինքնորոշման իրավունքը և աջակցում է ազատ ու ինքնավար պետության ստեղծմանը: