«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի դիմումը կընդունվի ի գիտություն եւ, բնականաբար, կքննարկվի. «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց ՌԴ պետդումայի պատգամավոր, ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում գտնվող գերթանկարժեք հինգաստղանի «Գոլդեն Փելիս» հյուրանոցը գնորդ չունի: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ երեկ հյուրանոցի աճուրդի օրն էր, սակայն գնորդ չունենալու պատճառով այն չի կայացել:
Հայաստանում հոկտեմբերի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2213 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 75 523-ի:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կորոնավիրուսը կրկին խորհրդարան է հասել: Վարակվածներ կան ինչպես պատգամավորների, այնպես էլ խորհրդարանի աշխատակազմի ներկայացուցիչների թվում:
Արտակ Բեգլարյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
«Հրապարակ» թերթը գրում է. «Կալանքից ազատվելուց հետո՝ երեկ, Գագիկ Ծառուկյանը քաղխորհրդի նիստ է անցկացրել։ Ի՞նչ է պատմել ԲՀԿ առաջնորդը բանտային կյանքից, ինչպե՞ս են կալանավայրում վերաբերվել ընդդիմադիր առաջնորդին․ երեկ մեր լրագրողը հարցրել է ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանին։
Կանադայի տարբեր հատվածներում տեղի հայերը բողոքի հզոր ակցիա են անցկացրել:
Սիրիայից բերված տասնյակ վարձկաններ, որոնց հավաքագրողները մեծ գումարներ են խոստացել, սպանվել են մարտերի ժամանակ Ադրբեջանի կողմից կռվելիս:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերն ու փոխհրաձգությունները:
Արցախի տեղեկատվական շտաբը հրապարակել է տեսանյութ, որում երևում է հարավային ուղղությամբ ջախջախված հակառակորդի զինտեխնիկան:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հոկտեմբերի 23-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայենը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը պնդել է թույլ չտալ արտաքին դերակատարների ներգրավվածությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու իրավիճակի հետագա ապակայունացում։
Եվրամիության արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելը և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հեռախոսազրույցում կոչ են արել արտաքին ուժերին զերծ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում գործողություններից, որոնք կարող են մեծացնել լարվածությունը տարածաշրջանում:
Mercury Public Affairs լոբբիստական ընկերությունը խզել է Թուրքիայի հետ 1 միլիոն դոլարի պայմանագիրը:
Տեսախցիկը ֆիքսել է Ստեփանակերտի հրթիռակոծությունը։ Այս մասին տեսանյութ է հրապարակել Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։
Նյու Յորքի, Փորթլենդի եւ Սիեթլի իշխանությունները նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին դատի են տվել այդ քաղաքներին դաշնային օգնության տրամադրումը մերժելու սպառնալիքի համար՝ իբր ոստիկանության կամայականության դեմ բողոքի գարնանային ակցիաների ժամանակ անկարգությունների դեմ դրանց պայքարել չցանկանալու պատճառով:
Արցախի Պաշտպանության բանակը հակառակորդի ուժերի ոչնչացումը պատկերող նոր տեսակադրեր է հրապարակել:
Թեհրանը սպառազինությունների մատակարարումների հատուկ ռեժիմի (այսպես կոչված՝ էմբարգոյի) չեղարկումից հետո մտադիր չէ սպառազինությունների մրցավազքի մեջ մտնել տարածաշրջանում, կգործի, ելնելով խելամիտ պաշտպանական պահանջներից:
Նոր կորոնավիրուսային ինֆեկցիայով պայմանավորված հիվանդության թողած հետեւանքներից մեկը մազաթափությունն է, ինչպես նաեւ տեւական ժամանակ հեւոցն ու թուլությունը. այս եզրակացության են եկել Ճապոնիայի Գլոբալ առողջապահության եւ բժշկության ազգային կենտրոնի գիտնականները:
Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասի հետ հեռախոսազրույց է անցկացրել, որի ընթացքում, ի թիվ այլ հարցերի, քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը։
Նոր կորոնավիրուսի մասին ճշմարտությունը պամելու ձգտումն ի հակակշիռ ստահոդ տեղեկությունների եւ լուրերի դարձավ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եւ ԱՄՆ-ի Wikimedia Foundation ոչ առեւտրային կազմակերպության միջեւ փոխգործակցության դրդապատճառ, կազմակերպություն, որը Wikipedia հանրամատչելի ինտերնետ-հանրագիտարանի սեփականատրեն է:
Կոնգրեսական Ադամ Շիֆն Ամերիկայի Միացյալ Նահանգներին կոչ է արել ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը:
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացածների օրական աճը նորացրել է ռեկորդը: 85 տարածաշրջաններում հայտնաբերել են 17 հազար 340 նոր դեպք:
Ամերիկայի Միացյալ Նահանգներ աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ արտգործնախարար նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայանին։
Բրյուսելի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջին թավջութակահար Սևակ Ավանեսյանը, որը Շուշիի հրթիռակոծված Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում նվագել էր Կոմիտասի «Կռունկ» ստեղծագործությունը, երաժշտական կատարմամբ հանդես է եկել Շուշիում գտնվող Վերին մզկիթում: Նա կատարել է ավստրիացի թավջութակահար Կիան Սոլտանիի (Kian Soltani) «Persian Fire Dance» ստեղծագործությունը:
Բրիսթոլի համալսարանի մի խումբ հետազոտողներ անկախ ուսումնասիրություն են անցկացրել, որի արդյունքում հաստատել են կորոնավիրուսի դեմ Օքսֆորդում մշակված պատվաստանյութի անվտանգությունը եւ ուժեղ իմունային ռեակցիա առաջացնելու կարողությունը:
Կենտրոնական Ասիայի հանրապետությունների նախագահների հերթական երրորդ կոնսուլտատիվ հանդիպումը, որը պետք է կայանար ընթացիկ տարում Բիշքեկում, կորոնավիրուսի համավարակի պատճառով հետաձգվել է 2021 թվականին եւ ամենայն հավանականությամբ կկայնա Թուրքմենստանում:
Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցները պետք է ապրեն ազատության, արժանապատվության և անվտանգության պայմաններում, այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ CNN-ի թղթակից Քրիստիան Ամանփուրի հետ հարցազրույցում։