Մարտական գործողությունների ընթացքում հրետանու հստակ և պլանաչափ աշխատանքը բարձր վարպետությամբ իրականացնելու համար, ինչի շնորհիվ ջախջախվել են թշնամական մեծաթիվ ուժեր, գնդապետ Արշավիր Անատոլիի Ղուլյանը ներկայացվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի:
Հոկտեմբերի 23-24-ին ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը այցելել է Շուշիի և Ստեփանակերտի մի շարք ապաստարաններում բնակվող քաղաքացիներին և հետաքրքրվել նրանց խնդիրներով, ապաստարանների պայմաններով:
Հոկտեմբերի 23-ին և 24-ին Միացյալ Նահանգներ աշխատանքային այցի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ։
Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողները:
16-ամյա Յուլիա Ասրյանը՝ մախմուր՝ թուխ մազերով աղջիկը, Արցախից է՝ Ստեփանակերտից: Նա պարում է պատերազմի ժամանակ՝ գուցե չիմանալով, որ դեռ այս պատերազմից շատ առաջ գրող Հովիկ Աֆյանն իր «Կարմիր» վեպը հենց Յուլիային ու նրա նման պատերազմի ժամանակ պարող ու նկարող այլ երեխաներին է նվիրել:
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր է այցելել Հայաստանում գտնվող Ֆրանսիայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությունը:
«Վերջապես, աշխարհը տեսնում է այս երկրի իրական դեմքը: Ադրբեջանը երբեք չի վերականգնվի դիվանագիտական, տնտեսական և ռազմական կորուստներից: Ադրբեջանը երբեք չի կարողանա արժանապատիվ միջազգային հեղինակություն ունենալ»:
Իրանի բանակի ցամաքային զորքերը զորավարժություն են անցկացրել երկրի հյուսիս-արևմուտքում։
Արցախի դեմ այս օրերին ծավալվող պատերազմի ընթացքում տարբեր նախաձեռնություններով իրենց բողոքի ձայնն են բարձրացնում աշխարհի բազմաթիվ երկրներում գտնվող հայ համայնքները:
ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ զենքի առք ու վաճառքի պատժամիջոցները չեն հանվել և ցանկացած պետության նկատմամբ կկիրառվի պատժամիջոց, որը զենք կգնի կամ կվաճառի այդ երկրին։
Արցախին աջակցություն ցուցաբերելու համար Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայ համայնքի կողմից անցկացված հեռուստամարաթոն-դրամահավաքի ընթացքում եղել է 1 մլն 200 հազար 860 դոլարի նվիրատվության խոստում:
Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և դրա ընթացքում միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներ, խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ծանր հանցագործություններ կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դեռևս սույն թվականի օգոստոսի սկզբից Թուրքիայի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումների մեծաքանակ զինծառայողներ, գտնվելով Ադրբեջանի զինված ուժերում, զանգվածաբար մարտական պատրաստության դասընթացներ են անցկացրել Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների հետ:
«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ սեպտեմբերի վաճառքի տվյալների:
Ադրբեջանն արդեն երկու անգամ խախտել է հումանիտար հրադադարը, և այդ ֆոնի վրա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը նման են բառախաղի։
Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի ընթացքում Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացվել 6 ռազմագերիների հարցով անհատական դիմում, որոնց նպատակն է պարտավորեցնել Ադրբեջանին ապահովելու ռազմագերիների կյանքի անձեռնմխելիությունը, առողջության իրավունքը և ընտանիքի անդամների հետ կապը։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել CNN-ի Amanpour հեռուստածրագրին՝ անդրադառնալով ադրբեջանաթուրքական ագրեսիային Արցախի նկատմամբ, շեշտադրել Ադրբեջանի կողմից էթնիկ հողի վրա խաղաղ բնակիչների մարդասիրական իրավունքների ոտնահարմանը և հիմնախնդրի լուծման պայմաններին։
Իրանական բաց աղբյուրները տեսանյութեր են հրապարակել Խոդաֆարինի և Ջոլֆայի շրջաններում Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից զորքի և զինտեխնիկայի տեղակայման մասին։
Ռուս լրագրող Տիմոֆեյ Երմակովը ներկայացրել է «Անկոտրում Արցախ» վավերագրական ֆիլմը, որը պատմում է Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչությանը թիրախավորելու մասին։
«PMA Venture Capital» խմբի հիմնադիր, բարերար Ջորջ Բաղումյանը հերթական 1 միլիոն դոլարն է նվիրաբերում «Իմ քայլը» հիմնադրամին։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է համաձայնեցնել հրադադարի ռեժիմը Ղարաբաղում:
ԱՄՆ զինված ուժերի եվրոպական հրամանատարությունը հոկտեմբերի 19-23-նն ընկած ժամանակահատվածում հերթական գաղտնի զորավարժություններն է իրականացրել Գերմանիայի տարածքում։ Ինչպես տեղեկացնում է Stars and Stripes հրատարակությունը, զորավարժությունների ընթացքում ստուգվել են Շտուտգարտի համատեղ շտաբի՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցների ուժերը ռազմական հակամարտության դեպքում մոբիլիզանցելու կարողությունները:
Հայաստանում հոկտեմբերի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2314 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 77 837-ի:
ԱՄՆ-ը պետք է այնպիսի վճռական քայլեր ձեռնարկի, ինչպիսին պատժամիջոցների կիրառումն է՝ ճնշում գործադրելով Ադրբեջանի վրա, որպեսզի այն պահպանի հրադադարի ռեժիմը:
Օվկիանոսի հետազոտման կենտրոնի և Հեմհոլցի անվան երկարաբանական գիտությունների ուսումնասիրման կենտրոնի գիտնականներն առաջին անգամ նկարագրել են 252 միլիոն տարի առաջ Երկրի վրա տեղի ունեցած համաշխարհային աղետի մանրամասն պատկերը։ Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով EurekaAlert- ին:
«Զինուժ Մեդիա»-ն հրապարակել է հերթական տեսանյութը ադրբեջանական կեղծարարության մասին։
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտեր:
Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 03։35-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Աբովյան և Արամի փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք․ կան տուժածներ:
Սահմանադրագետ, իրավաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Եզդի հոգևորական շեյխ Մրազ Յուրիկի Քալոյանը անմահացավ։