Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել:
Հոկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերվա ընթացքում Ադրբեջանը շարունակել է հրետակոծել հայկական բնակավայրերը:
Ռազմաճակատում մահացել է ռադիոֆիզիկայի ֆակուլտետի կիրառական էլեկտրադինամիկայի և մոդելավորման ամբիոնի երկարամյա դասախոս Գագիկ Ավետիսյանը:
Արցախի հյուսիսարևելյան հատվածի պաշտպանության ժամանակ հոկտեմբերի 19–ին զոհված կամավորական Սևակ Մնացականյանը, նախքան թշնամու կողմից խոցվելը, հասցրել է երկու տեսաուղերձ հղել իր հայրենակիցներին՝ կոչ անելով գործի դնել բոլոր ռեսուրսները, մոբիլիզացնել բոլոր ուժերը հաղթանակի հասնելու համար։
«Armenian Assembly»-ի` մշակույթի աշխարհահռչակ ներկայացուցիչներին միավորած մարդասիրական նախաձեռնությանը միացել է Եվգենի Կիսինը։ Համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտը փոխանցել է իր առաջիկա համերգի հոնորարը «Armenian Assembly»-ի` Արցախի մանուկների օգնության ֆոնդին։
Կարևորելով յուրաքանչյուրի դերը Արցախի սոցիալ-տնտեսական ոլորտի զարգացման գործում՝ Սոցիալական ձեռներեցների դպրոցը 2020 թվականի նոյեմբերի 1-ից մեկնարկում է «Արցախի շենացումը սկսվում է քո համայնքից» երկամսյա անվճար ձեռնարկատիրական դասընթացների շարք:
COVID-19 պատվաստանյութը, որը մշակվել է Օքսֆորդի և AstraZeneca-ի գիտնականների կողմից, հստակ հետևում էծրագրավորված գենետիկ ցուցումներին` հաջողությամբ հարուցելով ուժեղ իմունային պատասխան, ասվում է բրիտանացիանկախ գիտնականների վերլուծության մեջ: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում ուժի մեջ է մտել դիմակների կրման և հակահամաճարակային այլ սահմանափակումների խստացված կարգը: Այս մասին հայտնում է RT-ն:
Էդուարդ Շարմազանովը նկատեց՝ փաստն այն է, որ Հարավային Կովկասում ՀՀ-ն և Արցախը բախվել են ոչ միայն Ադրբեջանի, այլև համաթուրքական շահերի հետ, պանթուրքիզմի հետ. «Եթե նայեք, Էրդողանի և Ալիևի հայտարարությունները գրեթե ոչնչով չեն տարբերվում, ավելին՝ տեղ-տեղ Էրդողանն ավելի ագրեսիվ է խոսում:
Մեծ Բրիտանիայի վարչապետի’ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Մարկ Սեդվիլը հայտնել է, որ Սոլսբերիում տեղի ունեցածին ի պատասխան’ բրիտանական իշխանությունները ձեռնարկել են ՌԴ-ի հետ «գաղտնի միջոցառումների» շարք, ըստ Ռիա Նովոստիի՝ հաղորդում է Times-ը:
Մարտունու շրջանի Շեխեր, Թաղավարդ և Զարդարաշեն գյուղերի ուղղությամբ օրվա ընթացքում թշնամին մի քանի անգամ դիվերսիոն գրոհներ է ձեռնարկել, սակայն Պաշտպանության բանակի և աշխարհազորի փոխգործակցված ճիշտ աշխատանքի շնորհիվ այդ խմբավորումները ետ են շպրտվել՝ ունենալով կենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստներ:
Թուրքական լիրան իններորդ շաբաթն անընդմեջ անկում է ապրում: Սա այս երկրի արժույթի ամենաերկար անկումն է 1999 թվականից ի վեր, երբ այն բախվել էր քաղաքական (նաև տնտեսական՝ 2000 և 2001 թ.) ճգնաժամի և երկու ավերիչ երկրաշարժերի, որոնք հազարավոր մարդկանց կյանք խլեցին. այս մասին, ըստ yerkir.am–ի՝ գրում է Bloomberg-ը:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ նույն բժշկական կենտրոնի ծառայողների կողմից նույնաբնույթ այլ հանցավոր դրսևորումները բացահայտելու, կոռուպցիոն մեխանիզմում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ:
Առաջնագծում կռվի, իսկ թիկունքում համահայկական միասնության այս մթնոլորտում ֆրանսահայ տենոր Ռուբեն Էլբակյանն անմասն չի մնում աշխարհի ողջ հայության կոմից բարձրաձայնվող բողոքի ճիչերից՝ հանդես գալով երաժշտական ուղերձով «Ոտքի կանգնե՛ք տիկնայք և պարոնայք համայն աշխարհի» մեծարգո հայ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի «Երազ իմ երկիր» երաժշտության ներքո:
Այս պահին ԱՄՆ-ում ընթանում են բանակցություններ, և եթե հաջողվի որևէ պայմանավորվածություն ձեռք բերել ռազմագերիների և քաղաքացիական անձանց հետ կապված, ապա դրա մասին առաջինը մենք պաշտոնապես կհայտնենք:
«Այնպես չէ, որ նամակներ գրեն՝ առանց հաշվի առնելու կոնկրետ իրավիճակը։ Ես նախկինում էլ եմ ասել, որ անհրաժեշտ է արմատական փոփոխություններ մտցնել մեր արտաքին քաղաքականության մեջ, նրան հաղորդել ռազմավարական բնույթ։ Մենք պետք է հստակ տարանջատենք, ունենանք նպատակներ և դրանց հասնելու կոնկրետ ճանապարհներ։ Մենք պետք է առաջին հերթին զարգացնենք ու պահպանենք մեր հարաբերությունները եղբայրական երկրների հետ, պետք է հատուկ հասկանանք, որ ամենաբարձր ու կարևոր նշանակությունը պետք է ունենան եղբայրական երկրները։ Սա չի նշանակում, որ մնացած երկրներին պետք է անտեսենք, ո՛չ, պարզապես պետք է հասկանանք, թե որ երկիրն ինչ ներուժ ունի և որը կարող է օրհասական պահին մեզ ձեռք մեկնի»,- շեշտեց Դ. Բաբայանը։
Բաքվում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին և օտարերկրացիներին զգուշացրել է առևանգման և ահաբեկչական հարձակման հավանական վտանգի մասին:
ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր ճեպազրույցի ժամանակ ինտերակտիվ քարտեզի վրա ներկայացրեց, թե որ հատվածներում են մարտեր ընթանում, որ հատվածներում դիվերսիոն խմբերի չեզոքացման աշխատանքներ:
Հոլիվուդյան դերասան Շոն Պենն իր թվիթերյան էջում գրառում է արել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
Այսօր առավոտից նորից սկսել են մարտական գործողությունները: Հյուսիսային ուղղությամբ թեժ մարտեր չեն եղել մինչև կեսօր, սակայն կեսօրվա ընթացքում սկսվել է հուժկու հրետանային հրաձգություն:
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսին Հունաստանին և Կիպրոսին նախազգուշացրել է, որ Թուրքիայի աջակցությունը վայելող ջիհադականներն ապագայում խնդիր են դառնալու Աթենքի համար: Ինչպես հայտնում է greekcitytimes.com կայքը, նախագահն այս մասին ասել է Հունաստանի նախագահի և Կիրպրոսի վարչապետի հետ եռակողմ հանդիպման ժամանակ:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հոկտեմբերի 23-ին դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելության Ստեփանակերտի գրասենյակ՝ Ադրբեջանի կողմից գերեվարված Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի զինծառայողների և քաղաքացիական անձի մասնակցությամբ ադրբեջանական լրատվամիջոցներում տեսանյութերի հրապարակման կապակցությամբ։
Արծրուն Հովհաննիսյանը ներկայացնում է օրվա ռազմական իրավիճակը. ՈւՂԻՂ:
«Քայլերը, որ արվում են, նախ դրանք ավելի շատ ձևական բնույթ են կրում, հետո այն փոքր քաղաքները կամ գյուղերը, որոնք ճանաչում են Արցախը, դա մեզ ոչինչ չի տալու: Ուզում է ամբողջ աշխարհը ճանաչի՝ եթե Ադրբեջանը դա չի ընդունում, ըստ իս, նշանակում է՝ կոնֆլիկտը մնալու է: Իմ կարծիքով՝ ներկա փուլում Արցախի ճանաչման հարցի քննարկումը որևէ դրական արդյունք չի տալու ու ավելի է սրելու վիճակը: Կոչ եմ անում դուրս գալ զգացական դաշտից, չտրվել կեղծ քաղաքագետների հայտարարություններին ու ռոմանտիկ կոչերին, որ տանը նստած են անում, և գնալ ուղիղ բանակցությունների՝ Ադրբեջանի, Թուրքիայի, Մինսկի խմբի երկրների հետ: Այո՛, Հայաստանը պետք է փորձի հարաբերությունները կարգավորել նաև Թուրքիայի հետ:
Ֆրանսիան խորհրդակցությունների նպատակով հետ է կանչում Անկարայում իր դեսպանին, այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին խորհուրդ է տվել «բուժել հոգեկանը»:
«S&P Global Ratings» միջազգային վարկանիշային գործակալությունը Ադրբեջանի պարտքի սպասարկման կարողության կանխատեսումն իջեցրել է բացասական մակարդակի:
Ավստրալիայի Ռայդ քաղաքը, որն 2019 թ. Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի հետ բարեկամական հարաբերություններ հաստատելու մասին բանաձև է ընդունել, հանդես է եկել հայտարարությամբ, որում դատապարտում է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի ժողովրդի դեմ ռազմական ագրեսիան, քաղաքացիական բնակավայրերի ռմբակոծումը, ինչպես նաև կոչ է արել Ավստրալիայի Դաշնային իշխանություններին ճանաչել Արցախի Հանրապետությունը։ Այս մասին հայտնում է ԱՀ ԱԳՆ–ն։
Լիտվայի հայ համայնքը Վիլնյուսի կենտրոնում երթ է կազմակերպել ՝ բողոք արտահայտելով Արցախի դեմ արդեն շուրջ մեկ ամիս շարունակվող ադրբեջանա -թուրքական ագրեսիայի դեմ։ Քայլերթին մասնացել են ինչպես հայ համայնքի ներկայացուցիչները, այնպես էլ Հայաստանի ու Արցախի լիտվացի բարեկամները։ Երթի մասնակիցները շարժվել են դեպի Լիտվայի Մեծ իշխանների պալատ՝ կոչ անելով Լիտվայի իշխանությանn աջակցել Հայաստանին և Արցախին։ Երթի մասնակիցները […]
Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանի խոսքով՝ Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ բոլորը հուսադրող բառեր են ասում, ցանկություններ են հայտնում, սակայն իրական վիճակն այն է, ինչ կա։ Այսինքն՝ տեղի են ունենում կատաղի մարտեր, կան մեծ կորուստներ, և դժվար է հետագան կանխատեսել։
Մեկնարկել է ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` Իգոր Պոպովի (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկի հանդիպումը: