![](/banners/BeFunky-design.jpg)
Փարիզի Սենա գետի կամուրջներից մեկը ողողվել է հայկական եռագույններով
![](https://168.am/wp-content/uploads/2020/10/1032664.jpg)
Ֆրանսիահայերը հերթական բողոքի խաղաղ ցույցն են անցկացրել Փարիզում: Այս անգամ հավաքի ակցիայի մասնակիցները հայկական եռագույններով են ողողել Փարիզի կենտրոնում Սենա գետի վրա առկա կամուրջներից մեկը:
Ֆրանսիահայերը պահանջում են կանգնեցնել Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած և Թուրքիայի կողմից աջակցվող լայնածավալ պատերազմը, ինչպես նաև ճանաչել Արցախի անկախությունը:
Նմանօրինակ բողոքի ցույցեր են անցկացվել Փարիզում Ադրբեջանի և Թուրքիայի դեսպանատների հարակից տարածքներում, ինչպես նաև Ֆրանսիայի խորհրդարանի շենքի դիմաց: Բազմամարդ խաղաղ հավաքներ են անցկացվել նաև Ֆրանսիայի այլ քաղաքներում: