Բաժիններ՝

«Ես հույս ունեմ, որ մենք վերջին սերունդը կլինենք, որ պատերազմի ժամանակ է ամուսնանում»․ Շուշիում այսօր պսակադրված Մարիամն՝ իր ամուսնության ու հավատի մասին

Այսօր Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցիում տեղի ունեցավ Հովիկ Հովսեփյանի ու Մարիամ Սարգսյանի պսակադրության արարողությունը․ այս առիթով Մարիամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Երեք տարի շարունակ հետաձգվող մեր պսակադրությունը կայացավ այսօր՝ պատերազմական մեր օրերում, երբ ցավոք, չի երեւում պատերազմի վերջը, բայց հավատն առ Հաղթանակ անսասան է։ Սա անձնական քմահաճույք չէ բնավ, այլ գոյատեւման, հարատեւության խորհրդանիշ, բողոք հայկականը ոչնչացնելու փորձերին։ Որքան էլ խոցված ու վիրավոր լինի Ղազանչեցոցը, այն իր ոգեղենությունը չի կորցնի, որովհետեւ այս եկեղեցում մրմնջացել են ամենաանկեղծ աղոթքները… Մեր ծնողներն էլ են ամուսնացել պատերազմի ժամանակ, եւ ես հույս ունեմ, որ մենք վերջին սերունդը կլինենք, որ պատերազմի ժամանակ է ամուսնանում։ Այս օրերին կերտվում են ամենահերոսական պատմությունները, մեր երկրի ամեն մի միլիմետրը պաշտպանվում է կյանքի գնով, շուրջ մեկ ամիս մեր տղաները պայքարում են ահաբեկիչների դեմ, եւ սա արդեն հաղթանակ է։ Մեր շարքերը լքում են հերոս տղաներ՝ մեկը մեկից հրեղեն, մեկը մեկից հզոր եւ անձնվեր, եւ այս դատարկվող շարքերը համալրել է պետք, սիրելի կանայք…»

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս