Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության նախագահ Իսմայիլ Դեմիրը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում հայտնել է ռադիոէլեկտրոնային պայքարի նոր ինքնաթիռների ձեռքբերման մասին։ Օդուժի նոր միավորները պետք է համալրեն Թուրքիայի զինված ուժերը։ Ինքնաթիռների ձեռքբերման պայմանագիրն արդեն ստորագրվել է Պաշտպանական արդյունաբերության ծառայության և THY Teknik ընկերության միջև։
Ռուսաստանին ուղղված Երևանի դիմումը ենթադրում է ռազմական օգնության հնարավորություն: Դրա ծավալները կքննարկվեն խորհրդակցությունների ընթացքում: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ն հայտնել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը:
Այո’, նրանք բոլորն էլ մեր «ծանոթներն են», մեր հայրենակիցները, և նրանցից յուրաքանչյուրի կյանքը թանկ է մեզ համար: Եվ, ցավոք, մինչ դուք Ձեր հերթական մեղադրանքներն եք «հորինում», նրանցից ոմանք մահանում են, և մահճակալներն ազատվում են հերթագրված հիվանդներին ծառայելու համար:
ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երկկողմանի պայմանագրի կետեր նշելով էր պետք դիմել, հա՞։ Եթե Հայաստանն ու Արցախը Ռուսաստանից ակնկալում են հենց այս պահին ռազմական ներկայության տեսքով աջակցություն, ուրեմն պետք է դիմել տարածաշրջանում ահաբեկչական խմբավորումների դեմ գործողություններ իրականացնելու խնդրանքով։
Հոկտեմբերի 31-ի ցերեկը, նոյեմբերի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Առավոտյան Ստեփանակերտը, կեսօրին Մարտունի և Մարտակերտ քաղաքները, իսկ այս պահին Շուշին է հայտնվել թշնամու արձակած տարբեր տեսակի հրթիռային կայանքների թիրախում։ Տուժածների և կրած վնասների մասին տվյալները ճշտվում են»,-նշված է հայտարարությունում: «Առավոտյան Ստեփանակերտը, կեսօրին Մարտունի և Մարտակերտ քաղաքները, իսկ այս պահին Շուշին է հայտնվել թշնամու արձակած տարբեր տեսակի հրթիռային կայանքների թիրախում։ Տուժածների և կրած վնասների մասին տվյալները ճշտվում են»,-նշված է հայտարարությունում:
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Չեմ կարողանում հասկանալ, թե ինչի՞ ենք այսպես զարմանում, որ Ադրբեջանը արգելված զինատեսակներ է կիրառում, հումանիտար իրավունքը ոտնահարում կամ շարունակում խաղաղ բնակավայրեր թիրախավորել։
Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովի դիտարկմամբ ՌԴ ռազմական օժանդակությունը Հայաստանին կարող է լինել ռազմական տեխնիկայի, մասնագետների տեսքով: «Արմենպրես»-ի հետ զրույցում Մարկարովը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծած իրադրության և առաջացած մարտահրավերների վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հղած նամակին, կարևորեց ՀՀ անվտանգության ապահովման համար Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է ԼՂ հակամարտությանը և ասել. «Մենք, ի սկզբանե, ելնում էինք նրանից, թե ինչ պետք է ասենք։ Մեր դիրքորոշումը միանգամայն բաց է, այն է՝ Ղարաբաղյան գոտու որոշակի ռեժիմի ապահովմամբ՝ հինգ գումարած երկու շրջանների՝ Ադրբեջանին փոխանցելու հնարավորությունը, Հայաստանի հետ փոխգործակցությունը և այլն»:
Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արցախի ՊԲ-ն թշնամական ուժերի կողմից քիմիական զենքի տարրեր պարունակող ֆոսֆորային զինատեսակի կիրառման անհերքելի փաստեր ներկայացրեց, որից հետո ադրբեջանական պաշտոնական շրջանակները լծվել են զավեշտի հասնող պարզունակ հայտարարություններ տարածելու անհեռանկար գործին` անհաջող ջիգեր գործադրելով ջրից չոր դուրս գալու համար»:
«Աշխարհը տեղյակ է, որ մենք կռվում ենք և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի, և՛ վարձկանների դեմ, որոնց Թուրքիան բերել-լցրել է: Բայց մեր 18 տարեկան զինվորից մինչև կամավորական՝ մարտական են տրամադրված, բոլորն էլ պատրաստ ջախջախել հակառակորդի ջոկատները, մեծաքանակ ուժերին: Իմ տղաները կոնկրետ Օմարում կատարել են շատ լուրջ խնդիրներ ՝ ջախջախել հակառակորդի մեծ ուժ, հետ շպրտել, մեր դիրքերը պահել»,- 168.am-ի հետ զրույցում պատմեց նա:
Հայաստանն օգնության համար չի դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ): Այդ մասին, ըստ armlur.am-ի՝ հայտնում է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:
Հայաստանին աջակցություն տրամադրելու բոլոր մանրամասները, այդ թվում աջակցության ձևաչափը, կքննարկվեն լրացուցիչ, -«Россия 24»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը Շենգավիթի զինկոմիսարիատում ընթացող զորահավաքից տեսանյութ է տարածել։
Այս օրերին կարող եք ավելի նպատակային և արդյունավետ օգտագործել ձեր արձակուրդը՝ «Դպրոցը` բանակին», «Մենք ենք մեր սահմանները», կարգախոսներով օգնելով այս նախաձեռնություններին։
ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչությունում շարունակվում է Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծված և վարվող ագրեսիվ պատերազմի, միջազգային ահաբեկչության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ կատարելու, զինված ընդհարման ժամանակ հանցավոր հրաման արձակելու, վարձկանության դեպքերով հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Երևանը դիմել է Ռուսաստանին անվտանգության հարցերով խորհրդակցությունների համար երկկողմ համաձայնագրերի շրջանակներում. ՀԱՊԿ-ի ներգրավման մասին խոսք չկա: «ՌԻԱ Նովոստի»-ին այդ մասին հայտնել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:
«Վարչապետ Փաշինյանի՝ անհապաղ խորհրդակցություններ սկսելու վերաբերյալ ՌԴ նախագահին ուղղված դիմումը և ՌԴ ԱԳՆ պատասխանը պետք է դիտարկել որպես կարևոր գործընթացի մեկնարկ»,– այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԺ արտաքին հարաբերությունների արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Եթե Կոսովոյի անկախության ճանաչման դեպքը որևէ բանի նախադեպ պետք է ստեղծի, ապա դա այն է, որ աշխարհը չպետք է ձեռքերը ծալած նստի, մինչ պետությունները մարդկության դեմ խոշոր հանցագործություններ են կատարում: The National Interest-ը հրապարակել է Ալեքս Գալիցկու ծավալուն հոդվածը՝ Արցախի թեմայով: Նշենք, որ Ալեքս Գալիցկին ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի հաղորդակցման գծով տնօրենն է:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թվիթերյան էջում անդրադարձել է Ադրբեջանի կողմից այսօր վաղ առավոտից Շուշիի և Ստեփանակերտի դեմ հարվածներին:
Բազմաթիվ ռուս կամավորներ ցանկանում են մեկնել Լեռնային Ղարաբաղ: Այս մասին «Свободная пресса»-ի հետ զրույցում նշել է ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության նախարարների խորհրդի նախկին նախագահ Ալեքսանդր Բորոդայը:
«Ընկերներ, մենք երեկ կորցրեցինք մեր անփոխարինելի պապային, մեր ընտանիքի լույսը, մեր լավագույն ընկերոջը, մայրս՝ իր սիրելի ամուսնուն՝ COVID-ից առաջացած բարդացումների պատճառով։ Ուղղակի չկարողացավ ընդունի, որ հնավոր է ավելի երկար ապրել, քան սահմանին կռվող ջահել երեխեքը։ Սիրտը կոտրվում էր ամեն չարաբաստիկ ցուցակի մասին լսելիս:
Արցախի Հանրապետության նախագահի արատաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Արցախում ընդհանուր իրավիճակն արմատական փոփոխություններ չի կրել։
Համալսարանական հիվանդանոցում, շուրջ 10 օրից ավել մի Հերոս զինվոր ունեինք, ով գիտակցություն չուներ, ծայրահեղ ծանր վիճակում էր գտնվում։ Երեկ, վերջապես Մայրը գտավ իր Որդուն․․․
Ադրբեջանի կողմից Արցախի դեմ քիմիական զենքի տարրեր պարունակող ֆոսֆորային զինատեսակի կիրառումը միջազգային մարդասիրական իրավունքի, Ժնևյան կոնվենցիաների կոպիտ խախտում է և ստեղծում է բնապահպանական աղետի իրական վտանգներ: Այս մասին հայտարարում է ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ հրապարակելով անտառային տարածքներում ֆոսֆորային զինատեսակի կիրառման մասին վկայող տեսանյութ:
Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եթե նկատեցիք, գրեթե անդրադարձ չեմ կատարել Իրանի առաջարկած կարգավորման ծրագրին։ Պատճառը մեկն է՝ այն, ըստ էության արդիական չէ։ Շատ ավելի կարևոր է Հայաստան-Իրան երկկողմ այն օրակարգը, որը խիստ հրատապ է ներկա պատերազմական պայմաններում։
Եվրամիությունը, որպես հումանիտար օգնություն, հատկացրել է 400 հազար եվրո Լեռնային Ղարաբաղի բնակչությանն աջակցելու համար: Այս մասին հայտնել է հակաճգնաժամային կառավարման եվրոպական հանձնակատար Յանեզ Լենարչիչը:
Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այս նյութը գրել էի մինչ Նիկոլ Փաշինյանի կողմից Վլադիմիր Պուտինին դիմել։ Պատճառը կարծում եմ հասկանալի է… Պառակտի՜չ… Զինվորական հեղաշրջման կո՜չ…
ՀՀ վարչապետ Ն.Վ. Փաշինյանի` Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վ.Վ. Պուտինին ուղղված դիմումի կապակցությամբ, որով վերջինս խնդրում է խորհրդատվություն սկսել` որոշելու համար օգնության տեսակը և չափը, որը Ռուսաստանի Դաշնությունը կարող է տրամադրել Հայաստանի Հանրապետությանը՝ իր անվտանգությունն ապահովելու համար, մենք վերահաստատում ենք Ռուսաստանի Դաշնության հավատարմությունը Հայաստանի Հանրապետության նկատմամբ դաշնակցային, ներառյալ՝ Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության՝ 1997 թվականի օգոստոսի 29-ի Բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագրից բխող պարտավորություններին: