Բաժիններ՝

Կորոնավիրուսից մահացել է դերասան Վասիլ Սարգսյանը

COVID-ից առաջացած բարդացումների պատճառով հոկտեմբերի 30-ին կյանքից հեռացել է դերասան Վասիլ Սարգսյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է դերասանի դուստրը։

«Ընկերներ, մենք երեկ կորցրեցինք մեր անփոխարինելի պապային, մեր ընտանիքի լույսը, մեր լավագույն ընկերոջը, մայրս՝ իր սիրելի ամուսնուն՝ COVID-ից առաջացած բարդացումների պատճառով։ Ուղղակի չկարողացավ ընդունի, որ հնավոր է ավելի երկար ապրել, քան սահմանին կռվող ջահել երեխեքը։ Սիրտը կոտրվում էր ամեն չարաբաստիկ ցուցակի մասին լսելիս:

Էնքան պլաններ ու երազանքներ ունեինք իր իմաստությամբ իրագործելու…

Հարազատներ՛, խնդրում ենք խստորեն հետևել անվտանգության կանոններին, հոգատար գտնվել միմիանց նկատմամբ, սիրել անվերապահորեն ու ուժեղ գտնվել նման դաժան ժամանակներում։ Մեզ համար հիմա բոլոր հարազատների ներկայությունը մեր կյանքում շատ կարևոր է», – գրել է Լիլիթ Սարգսյանը:

Ցավակցական գրառումներ են արել դերասանի բազմաթիվ գործընկերներ:

Վասիլ Սարգսյանը ծնվել է 1967 թվականի փետրվարի 14-ին: Սարգսյանը դերասանուհի, ասմունքող Մարիետա Խոջայանի ամուսինն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս