Տեխնոլոգիական համայնքը մոբիլիզացվում է
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) կոչ է անում Հայաստանի առաջատար տեխնոլոգիական համայնքի ընկերություններին և մասնագետներին մոբիլիզացվել՝ հանուն հայրենիքի պաշտպանության։
Միությունը հավաքագրում է մասնագետներ, որոնք կհամախմբվեն տարբեր աշխատանքային ուղղությունների շուրջ՝
– Կիբեռանվտանգություն, ցանցեր
– SMM և մեդիա քարոզչություն
– Կառավարման ավտոմատացված համակարգեր (Command and Control Centers), թվային քարտեզագրում
– Անօդաչու թռչող սարքեր
– Կապի միջոցներ և տեղորոշում
– Ռոբոտացված համակարգեր
– Զինատեսակների նախագծում և արտադրություն
Մոբիլիզացիային միանալու համար հարկավոր է գրանցվել այստեղ՝ համոզվելով, որ նշել եք այն հմտություններն ու փորձը, որոնք համապատասխանում են ձեր ընտրած աշխատանքային ուղղությանը։ Խրախուսվում է ռազմական գործի փորձառու մասնագետների մասնակցությունը։
Դրան զուգահեռ ԱՏՁՄ-ն կազմակերպում է հաքաթոն, որի արդյունքում կունենանք կամավորներին և օգնության կարիք ունեցող նախագծերն իրար կապող կենտրոնացված, առցանց հարթակ։
Միջոցառումը մեկնարկելու է հոկտեմբերի 2-ին (վաղը)՝ 15։00-ից մինչև հոկտեմբերի 3-ը` 15։00։ Վայրի մասին մասնակիցները կտեղեկացվեն լրացուցիչ։
Եթե հետաքրքրված եք հաքաթոնին մասնակցությամբ՝ խնդրում ենք գրանցվել հետևյալ հղմամբ։