Բաժիններ՝

Պուտինը Սի Ծինպինին շնորհավորել է Չինաստանի կազմավորման տարեդարձի առթիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 71-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական հեռագիր է ուղարկել ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինին՝ նշելով Պեկինի ծանրակշիռ դերը միջազգային գործերում: Այդ մասին հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Վլադիմիր Պուտինն ընդգծել , որ Չինաստանը վստահորեն շարժվում է սոցիալ-տնտեսական եւ գիտատեխնիկական զարգացման ուղիով, իրավամբ մեծ հեղինակություն է վայելում համաշխարհային ասպարեզում, ծանրակշիռ կառուցողական դեր է խաղում միջազգային գործերում»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Պուտինը նշել է, որ Ռուսաստանը մեծ նշանակություն է տալիս ՉԺՀ-ի հետ գործընկերությանը եւ ռազմավարական փոխգործակցությանը, նպատակամիտված է երկկողմ երկխոսության հետագա աճին եւ տարբեր ոլորտներում բեղմնավոր համագործակցությանը: Նաեւ Պուտինը նշել է, որ Ռուսաստանի նպատակն է՝ ջանքերը կոորդինացնել տարածաշրջանային եւ գլոբալ անվտանգության մարտահրավերներին, այդ թվում՝ կորոնավիրուսային վարակի համավարակին դիմակայելու գործում: «Դա, անկասկած, համապասխանում է ռուս եւ չինացի ժողովուրդների արմատական շահերին, ընթանում է ամբողջ աշխարհում անվտանգության եւ կայունության ամրապնդման հունով»,-ընդգծել է նախագահը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս