Այսօր տեղի կունենա Գեղարքունիքի մարզից ծառայության մեկնած և նահատակված զինվորների հուղարկավորությունը
Գեղարքունիքի մարզի հարգելի բնակիչներ
2020 թվականի սեպտեմբերի 27-ից արցախա-ադրբեջանական սահմանագծի ամբողջ երկարությամբ ընթացող մարտական գործողությունների ընթացքում իրենց կյանքը նվիրաբերեցին նաև Գեղարքունիքի մարզից ծառայության մեկնած մեր տղաները:
Հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհած զինծառայողներ Արսեն Վարուժանի Մադոյանի՝ Վարդենիս քաղաք, Իշխան Ռուստամի Գալստյանի՝ Նորատուս համայնք, Սեմյոն Հրաչի Ավանեսյանի՝ Տրետուք համայնք, Արծրուն Ռաֆիկի Չիլինգարյանի՝ Արծվաշեն – Ճամբարակ համայնք, Մեխակ Արեստի Սարգսյանի՝ Զոլաքար համայնք, Տիգրան Բորիսի Ղարիբյանի՝ Սևան – Գագարին բնակավայր, հոգեհանգստյան արարողությունները տեղի կունենան այսօր, հոկտեմբերի 1-ին, իրենց բնակարաններում, իսկ Արշալույս Սարգիսի Խուգոյանի՝ Նորատուս համայնք, Մելիք Արամայիսի Մամիկոնյանի՝ Փոքր Մասրիկ համայնք, Սևակ Արայիկի Գալստյանի՝ Տորֆավան համայնք, Արծրուն ժորայի Սիմոնյանի՝ Ակունք համայնք, Էդվարդ Մանվելի Պետրոսյանի՝ Ակունք համայնք և Լևոն Մեխակի Սևոյանի՝ Վարդենիս քաղաք, հուղարկավորությունները տեղի կունենան այսօր, հոկտեմբերի 1-ին, իրենց համայնքների գերեզմանոցներում:
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանը՝ ի դեմս մարզպետ Գնել Սանոսյանի, կիսում է կորստյան ծանր ցավը, զորակցություն է հայտնում և ցավակցում զոհված զինծառայողների ընտանիքներին ու
հարազատներին:
Փառք և խոնարհում մերօրյա հերոսներին:
Խորապես հասկանալով իրավիճակի հուզականությունը՝ այնուամենայնիվ, խնդրում և հորդորում ենք՝ հնարավորինս պահպանել համաճարակային անվտանգության կանոնները:
Գեղարքունիքի մարզի հարգելի բնակիչներ2020 թվականի սեպտեմբերի 27-ից արցախա-ադրբեջանական սահմանագծի ամբողջ երկարությամբ…
Gepostet von ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան am Donnerstag, 1. Oktober 2020