Այսօր «Զինուժը» հրապարակեց ադրբեջանական զորամասերից մեկի ոչնչացման մի տեսանյութ։
Հարյուրավոր հայեր և պարզապես Արցախի, Հայաստանի աջակցիներ հավաքվել են Լոս Անջելեսի Էլ Սեգունդո քաղաքում գտնվող «Los Angeles Times»-ի խմբագրության շենքի դիմաց՝ պահանջելով Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի արդարացի լուսաբանում:
«Եվրոպական դատարանը սեպտեմբերի 29-ին Հայաստանի Հանրապետության ներկայացրած դիմումի հիման վրա միջանկյալ միջոց էր կիրառել, որում Ադրբեջանին և ՀՀ-ին կոչ էր արվել իրենց գործողություններում պահպանել կոնվենցիայով նախատեսված պահանջները և չթիրախավորել քաղաքացիական բնակչությանն ու օբյեկտներին, ենթակառուցվածքներին»,- այսօր միասնական տեղեկատվական կենտրոնում ասուլիսի ժամանակ ասաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ՀՀ կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:
«Էրդողանն է, որ նորից կոնֆլիկտ է ստեղծում Եվրոպայում: Էրդողանի նպատակը սուլթանության վերակառուցումն է: Ու պարզ է, որ նա անխնա իրականացնում է իր ընդարձակողական քաղաքականությունը»,- Եվրախորհրդարանում այսօր մեկնարկած քննարկման ժամանակ ասաց ԵԽ պատգամավոր Ժերոմի Ռիվիերն՝ անդրադառնալով Արցախյան գոտում արդեն 11 օր շարունակ ծավալվող պատերազմական գործողություններին:
Հակառակորդի սանձազերծած գործողությունների հետևանքով Արցախում վիրավորում ստացած ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը վիրահատվել է:
Բրյուսելում հազարավոր մարդիկ՝ հայեր և նրանց միացած օտարերկրացիներ, հոկտեմբերի 7-ին բողոքի ակցիա են կազմակերպել Եվրախորհրդարանի մոտ՝ ընդգծելով, որ Եվրոպական միությունը պետք է բարձրաձայն խոսի Ադրբեջանի և Թուրքիայի՝ Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողությունների մասին, չլինի խուլ և համր, գործի անհապաղ՝ կանխելու արյունահեղությունը:
Նորվեգիայում տեղի հայ համայնքների ներկայացուցիչները հոկտեմբերի 7-ին և 8-ին խորհրդարանի շենքի մոտ կանցկացնեն բողոքի ակցիա: Առաջին ակցիան, «Solitaritet med Armenia og Artsakh» – « Համերաշխություն Հայաստանի և Արցախի հետ» խորագրով, կանցկացվի հոկտեմբերի 7-ին, իսկ մյուսը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին՝ «Demonstrasjon om Aserbajdsjans agressjon mot Nagorno – Karabakh og Armenia»- «Բողոքի ակցիան ընդդեմ Ադրբեջանի ագրեսիայի» խորագրով:
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է պայքարը Norway Chess մրցաշարում:
Երեկ ամբողջ գիշեր և այսօր առավոտյան մարտերը շարունակվել են: Գիշերվա ընթացքում հակառակորդն Արաքսի հովտի հատվածում, Արաքսի հովտի երկայնքով փորձել է ուժեր կուտակել և առաջ ընթանալ:
«ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակից տուժում են թե հակամարտող բոլոր կողմերը, թե ԵԱՀԿ ՄԽ համանախագահները»,- այս մասին Եվրախորհրդարանում այժմ ընթացող քննարկման ժամանակ ասաց ԵԽ պատգամավոր Վիոլա Վոն Կրամոն Տաուբադելը` անդրադառնալով Արցախյան հակամարտության գոտում բռնկված պատերազմական իրավիճակին։
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Խոցված նավթամթերքի պահեստի հետ օդ են բարձրացել մոտոհրաձգային գումարտակի, հրետանային դիվիզիոնի և հատուկ նշանակության ջոկատի ամբողջական ուժեր»։
Արդեն 10 օրից ավել է՝ Հայոց բանակը պայքար է մղում ադրբեջանաթուրքական ագրեսորների ու նրանց վարձկան-ահաբեկիչների դեմ՝ հանուն բոլորիս ապրելու իրավունքի և Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի հարատևության։ Այս օրերին պետք է ամեն կերպ աջակցենք առաջնագծում կանգնած մեր հերոս զինվորներին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Հրապարակվել է ադրբեջանական բանակի կենսական կարևորության նավթամթերքի հերթական մեծ պահեստի ոչնչացման տեսանյութը:
«Դիվանագիտական ոլորտում միջազգային հանրության կողմից ակտիվ ջանքեր են գործադրվում, մասնավորապես՝ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից՝ Ռուսաստան-Ֆրանսիա-ԱՄՆ։ Մենք տեսնում ենք, որ այդ երկրների միջև որոշակի հարցերի շուրջ կա կոնսենսուս, մի երկիրը կարող է դա մի քիչ ավելի դիվանագիտորեն արտահայտի, մյուսը՝ ավելի բաց»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանի խոսքով՝ Արցախում խաղաղապահ ուժեր տեղակայելու մասին խոսվում է վաղուց, դեռևս Արցախի հակամարտության սկզբից, առաջին պատերազմի տարիներին, ապա նաև՝ բանակցությունների ընթացքում:
Արծրուն Հովհաննիսյանի և Եղիշե Կիրակոսյանի ասուլիսը՝ ՈԻՂԻՂ
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Թուրքիայի օժանդակությամբ Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության նկատմամբ հուլիսից-հոկտեմբեր ամիսներին սանձազերծած ագրեսիվ պատերազմի և դրա ընթացքում իրականացվող ծանրագույն հանցագործությունների, մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի աղաղակող և կոպտագույն խախտումների խնդիրները բարձրացրել է ԱՊՀ Մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի, ինչպես նաև Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի շրջանակներում:
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նավթամթերքի բազայի կողքին զորանոց են պահում սրանք։ Զորանոցում ունեն մոտ 200 զոհ։ Ոչ մի գրամ սրանց համար իրենց զորքը արժեք չունի։ Պատերազմի 11 րդ օրն է…»։
«ԼՂ հակամարտության միակ երկարատև լուծումը կարող է լինել փոխադարձաբար ընդունելի և համաձայնեցված լուծումը»,- այս մասին քիչ առաջ Եվրախորհրդարանում ծավալված քննարկման ժամանակ ասաց ԵԽ էստոնացի պատգամավոր Ուրմաս Պաե Ռենեն` անդրադառնալով Արցախյան հակամարտության գոտում բռնկված պատերազմական գործողություններին։
«Թշնամին թիրախավորում է բացառապես քաղաքացիական օբյեկտներ, և սա ռազմավարություն է, սա իրենց հոգու կառուցվածքն է, իրենց փիլիսոփայությունը, աշխարհայացքը, այսինքն՝ ահաբեկել մեզ, ոչնչացնել քաղաքացիական օբյեկտները, թիրախավորել դպրոցները, մանկապարտեզները, որպեսզի փորձ կատարի մեր ժողովրդի կամքը կոտրել. Չի՛ ստացվելու»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը՝ ընդգծելով՝ ինչքան թշնամին նման պահվածք է ցուցաբերում, այնքան ավելի կարծր ենք դառնում:
Թուրքիան ռուսական արտադրության S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերն Անկարայից տեղափոխել և տեղակայել է Սև ծովին ափամերձ Սինոփ նահանգ: Թուրքիայի քաղաքացիները տեսաձայնագրել են համակարգերի տեղաշարժը։ Համապատասխան տեսանյութերը հոկտեմբերի 6-ին հրապարակվել են թուրքական լրատվամիջոցներում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Ինչպես արդեն ավելի վաղ հաղորդել էինք, երեկ օրվա ընթացքում ՊԲ ստորաբաժանումները շարունակել են ջախջախիչ հարվածներ հասցնել հակառակորդին՝ էապես բարելավելով դիրքերը: Մասնավորապես, երեկ՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանման և «Կամավորական շարժում» ՀԿ ջոկատի ակտիվ մասնակցությամբ, հյուսիսային ուղղությամբ կազմակերպվել է հակագրոհ և հետ է վերադարձվել Վարանգաթաղ (Լուլասազ) կոչվող բարձունքը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել TIME հանդեսին, որում պատասխանել է Լեռնային Ղարաբաղի սահմանագոտում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների, Թուրքիայի կողմից տարածաշրջան ահաբեկչական խմբավորումներ տեղափոխելու հետ կապված հարցերի: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։
168 TV ԼՐԱՀՈՍ
Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մենք երբեք պարտություն չենք կրի, քանի դեռ ՄԵՐ ՈԳԻՆ ՊԱՏՐԱՍՏ Է ՀԱՂԹԵԼՈ՛Ւ»։
Ռուսական «Իզվեստիա» պարբերականի նկարահանող խումբը Ստեփանակերտում կրակի տակ է հայտնվել, գրում է iz.ru կայքը:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ մշտական կապի մեջ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված հարցի վերաբերյալ, գրում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Արցախը պինդ է, կանգուն է, բոլորը վճռական են մինչև վերջ պաշտպանելու մեր հայրենիքի սահմանները»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը:
«Զգուշացնում ենք դադարեցնել պատերազմը»,- այս մասին Եվրախորհրդարանում այսօր մեկնարկած քննարկման ժամանակ ասաց ԵԽ պատգամավոր Տոնինո Փիթսուլան՝ անդրադառնալով Արցախյան գոտում արդեն 11 օր շարունակ ծավալվող պատերազմական գործողություններին։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցողը ողբերգություն է անվանել, որի համար նա մտահոգ է: «Լեռնային Ղարաբաղում հակամարտության վերջնական լուծմանը դեռ երկար ճանապարհ կա, բայց կրակը պետք է անհապաղ դադարեցվի»,- ասել է նա: