Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ծննդյան կապակցությամբ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ հայկական զինուժը հրետանային հուժկու հարված է հասցրել թշնամուն, գլխովին ջախջախել է երեք բրիգադ՝ իր ամբողջ ներուժով, զինտեխնիկայով։
Ցավոք, սա Ադրբեջանի կողմից հրահրված հերթական պատերազմն է ընդդեմ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի։ Սա նման չէ այն կարճաժամկետ` մեկ-երկու օր շարունակվող միջադեպերին, որոնց ականատեսն էինք լինում վերջին 26 տարիների ընթացքում առաջին պատերազմի ավարտից՝ 1994 թվականի զինադադարից հետո։ Այս պատերազմը տարբեր է իր ծավալով և արդեն շարունակվում է 7-8 օր՝ սանձազերծվելով կիրակի օրն Ադրբեջանի կողմից: Այս օրերը ցույց տվեցին, որ Ադրբեջանը չունի որևէ ռազմավարական հաջողություն՝ բացի մեծ խառնաշփոթ ստեղծելուց և երկու կողմից հարյուրավոր մարդկանց կյանքեր խլելուց:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կարճ եւ կոնկրետ. Թուրքիայի վռնդումը ԵԱՀԿ Մինսկի խմբից կլինի մեր դիվանագիտական հաղթանակը, իսկ Թուրքիայի դառնալը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ մեր պարտությունը։ Պանթուրքիզմի «Կարթագենը» պետք է կործանվի»։
Բոլորն այս պահին ուզում են առաջնագիծ շտապել, հաղթանակի բերկրանքը միասին վայելելու համար։ Բայց դրա կարիքն ընդհանրապես չկա։ Տղերքի երազանքն ավելի ուշ կկատարվի։
«Կողմերը պետք է վերադառնան բանակցային սեղան՝ ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո գտնելու համար փոխընդունելի լուծում, հիմնված համաձայնեցված սկզբունքների վրա՝ զերծ մնալով ուժի կիրառումից»,- այս մասին Եվրախորհրդարանում Արցախյան հակամարտության գոտում բռնված պատերազմին նվիրված քննարկման ժամանակ ասաց ԵԽ պատգամավոր, ԵԺԿ անդամ Անդրեյ Կովատչովը։
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ վերջին օրերին օտարերկրյա տարբեր երկրներից ցամաքային և օդային ճանապարհներով որպես օժանդակություն Հայաստան են ուղարկվում աննախադեպ քանակությամբ ապրանքներ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նամակ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որը վարակվել էր կորոնավիրուսով:
ԵՊՀ շրջանավարտների միավորումը, ամուր կանգնած լինելով հայրենիքի և մեր հաղթական բանակի թիկունքին, հայտնում է իր հանձնառությունը, Արցախյան պատերազմի հաղթական ավարտից անմիջապես հետո, կատարելու Ստեփանակերտ և Շուշի քաղաքների ավերված հասարակական նշանակության կառույցների վերականգնողական աշխատանքներ` 100 միլիոն ՀՀ դրամի չափով:
Դրանք Ադրբեջան տեղափոխված, ըստ աղբյուրների հիմնական մասի, հազարավոր վարձկաններ են, որոնց թվում կան նաև ԻԳԻԼ-ի հետ առնչություն ունեցողներ ու ըստ արձանագրված տվյալների՝ նրանք ուղարկվել են Թուրքիայի կողմից Լիբիայից ու Սիրիայի հյուսիսային հատվածից:
Այս պահին Եվրախորհրդարանը լիագումար նիստի շրջանակում քննարկում է Արցախյան հակամարտության գոտում ստեղծված պատերազմական իրավիճակը։ Եվրոպացի պատգամավորների քննարկման օրակարգում է ռազմական բախումների վերսկսումը Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ պայմանավորված Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ, որի ընթացքում առաջինն իր ելույթով հանդես եկավ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը։
Արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասի որոշման համաձայն Աթենքը խորհրդակցությունների համար հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպան Նիկոլաոս Պիպերիգոսին:
Զորքի ոգևորության ալիքը գնալով «անկառավարելի» է դառնում։
«Երեք փխրուն աղջիկները»․ Աննա Հակոբյանը լուսանկար է տարածել
Ստեփանակերտը շարունակում է մնալ Ադրբեջանի հրթիռակոծությունների և հրետակոծությունների թիրախում: Այնտեղ օրվա տարբեր ժամերի հնչում է օդային տագնապի ազդանշանը:
Հայաստանում հոկտեմբերի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 53 755 դեպք, որոնցից 45 110-ն` առողջացած:
Գրեթե բան չմնաց։ Ասկյար-ահաբեկիչներն անօդաչուներից ավելի արագ են փախչում»։
«ԵԱՀԿ ՄԽ-ն որքան հնարավոր է շուտ պետք է առաջ մղի բանակցությունները»․ Ժոզեֆ Բորել
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոկտեմբերի 6-ի երեկոյան այցելել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն՝ իր աղոթքն ու օրհնությունը բերելու կենտրոնում բուժվող զինվորներին, որոնց թվում նաև վիրավորում ստացած ավագ գնդերեց Հրայր սարկավագ Լալայանին։
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այս պահին ընթացող ռազմական գործողությունների այնպիսի հերոսական դրվագներ կան, որ դժվար կլինի 1-2 գրքով ներկայացնելը։ Սա բառիս բուն իմաստով կյանքի պայքար է»։
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ինչպես արդեն ավելի վաղ հաղորդել էինք, երեկ օրվա ընթացքում ՊԲ ստորաբաժանումները շարունակել են ջախջախիչ հարվածներ հասցնել հակառակորդին՝ էապես բարելավելով դիրքերը: Մասնավորապես երեկ՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանման և «Կամավորական շարժում» ՀԿ ջոկատի ակտիվ մասնակցությամբ, հյուսիսային ուղղությամբ կազմակերպվել է հակագրոհ և հետ է վերադարձվել Վարանգաթաղ (Լուլասազ) կոչվող բարձունքը: Ներկա պահին մարտական գործողությունները արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում շարունակվում են»:
Եվ Արցախը, այո՛, Հայաստան է, հայերի երկիր է, որովհետև միշտ այնտեղ բնակչության 80 և ավելի տոկոսը եղել են հայեր: Եվ այսօր էլ այդպես է: Եվ ի՞նչ պրոբլեմ կա սրա հետ: Իսկ Ադրբեջանն ուզում է, որ այնտեղ չապրեն հայեր: Դրա համար էլ այսօր՝ ահաբեկիչների աջակցությամբ, հարձակվել է Լեռնային Ղարաբաղի վրա: Եվ ի՞նչ է որևէ մեկն առաջարկում, որ Լեռնային Ղարաբաղի հայերն ասելու են, քանի որ դուք ահաբեկիչներ եք, ուրեմն մենք հրաժարվո՞ւմ ենք մեր արմատներից: Չի կարող լինել այդպիսի բան:
ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր պաշտպանության ոլորտում կառավարության լիազորությունների շարքում ներառել նաև հանրապետության տնտեսության զորահավաքային պլանը հաստատելու իրավասությունը: «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:
YouTube առցանց տեսահոստինգի օգտատերերը հայտնել են ծառայության աշխատանքում խափանման մասին:
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեք բրիգադի վրեժը փորձում են Ստեփանակերտից առնեն։ Միայն դրան եք ընդունակ»։
Եվրախորհրդարանը քննարկում է Արցախյան գոտում ստեղծված պատերազմական իրավիճակը․ ՈՒՂԻՂ
Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բանից պարզվում է, որ ահաբեկիչներն անցել են իրենց իսկական գործին։ Դե ահաբեկիչների համար միևնույն է, թե որտեղ կիրականացնեն իրենց գործը։ Ադրբեջանական բնակվայրերը, որտեղից բնակչությունը դուրս է եկել, այժմ ենթարկվում են ահաբեկիչների կողմից թալանի։ Թալան կոչվածն էլ ուղեկցվում է հրկիզումներով․․․ Կերեք, ձեր եփած ճաշը․․․»։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:
Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողները
Զաքարյանը վիրավորվել է հակառակորդի հրետանու հասցրած հարվածներից։ Նրան տեղափոխել են Երևան։