«Այո, հենց այնպես կարող են ինձ մեղադրել». Երվանդ Խունդկարյանը՝ կաշառք վերցնելու մեղադրանքների մասին

Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ խոսակցություններին, ըստ որի՝ իր դատավոր եղած ժամանակ բազմիցս կաշառք է վերցրել:

«Այն անձինք, ովքեր նման հայտարարություններ են անում, կան համապատասխան մարմիններ, որոնք իրավասու են հետաքննություններ անցկացնելու և հետաքննության արդյունքում իրենց որոշումները կայացնելու: Այո, հենց այնպես կարող են ինձ մեղադրել, ամեն ինչ էլ հնարավոր է, դատավորի աշխատանքի դեպքում ամեն ինչ հնարավոր է: Հաշվի առնելով, որ այդ կարծիքներն ու սրացումներն ի հայտ են գաիս այն դեպքում, երբ Վճռաբեկում կան կոնկրետ գործեր»,- ասաց Ե. Խունդկարյանը:

Ինչ վերաբերում է իր թեկնածությանը և հարցին՝ նորմա՞լ է, երբ ՍԴ-ում փոխարինելու է իր գործընկերներին, նա պատասխանեց, որ այսօրվա դրությամբ կա Սահմանադրություն և ընդունված օրենք, և դատավորները պարտավոր են իրականացնել օրենքի ընդունումից հետո կատարված գործողությունները:

«Թե քաղաքական տեսանկյունից մինչև օրենքի ընդունումը ինչ է տեղի ունեցել, մենք՝ դատավորներս, դրա մեկնաբանությունն ու գնահատականը տալու իրավունք չունենք: Մենք ունենք Սահմանադրություն, օրենք և պարտավոր ենք կատարելու օրենքի պահանջները»,- շեշտեց նա:

Դիտարկմանը՝ իր թեկնածությունն առաջադրելուց կարող էր մերժել՝ նշելով, որ այդ ամենը հակասահմանադրական է, Երվանդ Խունդկարյանը նկատեց՝ Դուք այսօր խոսում ենք գործող դատավորի հետ, իսկ գործող դատավորը չի կարող նման գնահատականներ տակ:

«Պատկերացրեք գործող դատավորի վարքագիծը, երբ գնահատական է տալիս որևէ սահմանադրական նորմի, որն ընդունվել է արդեն: Յուրաքանչյուր դատավոր պարտավոր է կատարելու օրենքի պահանջները, և մենք՝ դատավորներս, պարտավոր էինք կատարել, որը և կատարվել է Դատավորների ընդհանուր ժողովի կողմից»,- շեշտեց նա:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս