«Լսում եմ, որ իմ դեմ քրեական գործեր են նախապատրաստում». Վարդան Ղուկասյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանի խոսքով՝ այն ամենը, ինչ հայտարարում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ կապված իր և իր թիմակիցների դեմ իշխանությունների կողմից միտումնավոր հարուցված քրեական գործերին, իրականություն է և կասկածից վեր:

«Այսինքն՝ նա զգում է իր վրա, իր թիմակիցների վրա, զգացել է, որ ասում է: Հիմա ես ի՞նչ ասեմ Գագիկ Ծառուկյանի համար, մեկնաբանե՞մ»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Վարդան Ղուկասյանը:

Հարցին՝ օրինակ, ինչպե՞ս են զգում, պետական ապարատն ինչպե՞ս է ԲՀԿ-ի դեմ դուրս եկել, Վարդան Ղուկասյանը պատասխանեց, որ հիմա պատրաստ չէ որևէ բան ասել:

«Այո, բոլորի նկատմամբ կան զարգացումներ, որքան ես գիտեմ՝ նաև իմ նկատմամբ: Ես չգիտեմ, ուղղակի լսում եմ և այսպես տարբեր ձևով, հազար ու մի խնդիրներով՝ տեղի ու անտեղի: Դեռ որևէ բանից տեղյակ չեմ, սպասում ենք: Ես հիմա պատրաստ չեմ խոսելու, երբ ամեն ինչ ավարտեն, այդ ժամանակ ես կասեմ ամեն ինչ, լսում եմ, որ իմ դեմ քրեական գործեր են նախապատրաստում»,- շեշտեց նա:

«Արե՞լ եք մի բան, որի համար կարող են քրեական գործ հարուցել. այս հարցին Վարդան Ղուկասյանը պատասխանեց. «Դուք ավելի շատ եք արել, քան ես»

Հարցին՝ հնարավո՞ր է՝ քրեական գործը կապված լինի իր՝ Գյումրու քաղաքապետ եղած տարիների հետ, Վարդան Ղուկասյանը պատասխանեց, որ այդ ժամանակվանից մնացած ասֆալտի գործն այնքան են քննել, որ արդեն քննիչ չկա, որ այդ գործին չանդրադառնա:

168.am-ի հարցին՝ Գյումրու քաղաքապետի  թեկնածուների հետ կապված տարբեր անձանց անուններ են շրջանառվում, այդ թվում՝ Արսեն Ջուլֆալակյանի անունը, ի՞նչ կարծիք ունի շրջանառվող թեկնածուների մասին, Վարդան Ղուկասյանը պատասխանեց, որ Արսեն Ջուլֆալակյանին հարգում է և շատերին է հարգում՝ որպես մարզիկներ, սակայն քաղաքապետի ինստիտուտն այնքան է ցածրացել, որ դրան չի ուզում անդրադառնալ:

«Այս պահին պատրաստ չեմ դրա վերաբերյալ որևէ բան ասել»,- հավելեց նա:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս