Բաժիններ՝

Աֆղանստանում առնվազն 15 մարդ է զոհվել ռումբի պայթյունից

Աֆղանստանի Դայկունդի նահանգում առնվազն 15 մարդ զոհվել կամ տուժել են ավտոմեքենայի պայթյունի հետեւանքով: Այդ մասին հաղորդել է 1TV News հեռուստաալիքը՝ վկայակոչելով ներքին գործերի նախարարությանը:

Ինչպես հաղորդում է Աֆղանստանի ՆԳ նախարարությունը, պայթյունը, որի հետեւանքով նաեւ կանայք ու երեխաներ են զոհվել, իրականացրել են «Թալիբան» արմատական շարժման զինյալները: «Թալիբան»-ը դեռ չի մեկնաբանում այդ հարձակումը: Ավելի վաղ Քատարում Էմիրության միջնորդությամբ սկսվել են մի քանի տասնյակ տարվա ընթացքում առաջին ուղղակի բանակցությունները Աֆղանստանի կառավարության եւ «Թալիբան» արմատական շարժման միջեւ:

Բանակցային գործընթացը հնարավոր է դարձել բանտարկյալներին ազատ արձակելու մասին պայմանը կատարելուց հետո, որը նշվել է ԱՄՆ-ի եւ թալիբների միջեւ փետրվարի վերջին կնքված հաշտության համաձայնագրում: Համաձայնագրի շրջանակներում Աֆղանստանի բանտերից ազատ են արձակվել 5 հազար բանտարկված թալիբներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս