
««Բարսայում և «Ման Սիթիում» դարպասապահը պետք է լինի կենտրոնական պաշտպան»․ Բրավո

«Բետիսի» դարպասապահ Կլաուդիո Բրավոն հիշել է «Բարսելոնայում» ու «Մանչեսթեր Սիթիում» խաղը:
«Յուրաքանչյուր դարպասապահ չի կարող խաղալ այդպիսի թիմերում: Եվ դա հասկանում են միայն նրանք, ովքեր բախտ են ունեցել լինել նման ակումբներում:
Բավականին հեշտ է կանգնել դարպասում և նվիրվել միայն հակահարված տալուն: «Բարսայի» կամ «Սիթիի» նման թիմերում սցենարը փոխվում է: Այնտեղ դարպասապահը զբաղված է շատ այլ բաներով:
Այս թիմերում դարպասապահը պետք է լինի կենտրոնական պաշտպան, կազմակերպի գրոհներ։
«Կամպ Նոու»-ում, որտեղ 100000 հանդիսական կա, մարդիկ նյարդայնանում են, եթե դարպասապահը չգիտի ինչպես վերահսկել գնդակի հետ կամ փոխանցում կատարել: Դուք պարզապես չեք ներվի, եթե գնդակն ուղարկեք տրիբունաներ: Ինձ հաճելի է անել այն, ինչ անում են շատ քիչ դարպասապահներ:
Գվարդիոլայի համար կարևոր է, որ դարպասապահը խաղա ներքևից: Բայց ամենակարևորը` հասկանալ խաղը և կոնցեպցիան, որով դավանում է Պեպը: Կարող ես շատ լավ հարվածել գնդակին, բայց եթե չես հասկանում գնդակի մեխանիկան, չգիտես երբ և որտեղ փոխանցում կատարելը, այդ ամենը անօգուտ է»,- El País-ին ասել է 37-ամյա չիլիացին:
Սիրարփի Աղաբաբյան