Վարչապետի շնորհակալագրով պարգևատրվել են բուժաշխատողներ ու գերատեսչությունների ներկայացուցիչներ
ՀՀ վարչապետի որոշմամբ 100-ից ավել բուժաշխատողներ ու գերատեսչությունների ներկայացուցիչներ պարգևատրվել են շնորհակալագրերով: Նրանք ներկայացնում են «Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց» ՓԲԸ-ն, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը, «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ-ը, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնը, Ոստիկանության բժշկական վարչության հոսպիտալը, «Արտաշատի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ը, «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն, «Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ-ն, «Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ-ն, «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտը, «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն, «Աստղիկ» բժշկական կենտրոն»-ը, «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ն, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, «Վեդու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն, Դիլիջանի «ԻՌ-ՎԻՆԳ» ՍՊԸ-ն, «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնը, «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը, ՀՀ առողջապահության նախարարությունը և այլ գերատեսչություններ: