Թրամփը հաջողություն է մաղթել արքայազն Հարրիին, որը կնոջ հետ քարոզչական տեսահոլովակ է տեսագրել

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հաջողություն է մաղթել արքայազն Հարրիին, որն իր կնոջ՝ ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլի հետ քարոզչական տեսահոլովակ է տեսագրել ընտրություններից առաջ։

Սեպտեմբերի 23-ին Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսում լրագրողը Թրամփին խնդրել է մեկնաբանել տեսանյութը՝ նշելով, որ զույգը պաշտպանում է դեմոկրատների թեկնածու Ջոզեֆ Բայդենին, թեեւ արքայազնի եւ Մարքլի տեսահոլովակում այդ մասին չի ասվում:

«Ես նրա (Մարքլի) մոլի երկրպագուն չեմ, եւ նա, հնարավոր է, դա գիտի: Ես հաջողություն եմ մաղթում Հարրիին, դա նրան պետք կգա»,- ասել է Միացյալ Նահանգների վարչակազմի ղեկավարը:

Համացանցում զետեղված տեսագրության մեջ Մարքլն առաջիկա ընտրությունները համարել Է «կյանքում ամենակարեւորը»: Արքայազն Հարրիի խոսքով՝ «նոյեմբերը մոտենալուն համեմատ կենսականորեն կարեւոր է խոսքից դուրս վանել ատելությունը, ապատեղեկատվությունն ու բացասագարությունը ցանցում», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930