«Մադրիդի «Ռեալը» պետք է համբուրի այն հատակը, որով քայլում է Գարեթը»․ Բեյլի գործակալ
Գործակալ Ջոնաթան Բարնեթը, ով ներկայացնում է «Տոտենհեմի» կիսապաշտպան Գարեթ Բեյլի շահերը, խոսել է իր հաճախորդի՝ «Ռեալից» հեռանալու մասին:
««Տոտենհեմից» ավելի մեծ ակումբներ հետաքրքրված էին նրանով, բայց Գարեթն ուրախ էր այստեղ գտնվելու համար: Նա ուրախ է, որ այստեղ է:
Բոլորը համաձայն էին, որ «Ռեալում» նրա ժամանակն ավարտված է, ուստի որոշումը բավականին հեշտ էր, երբ հասկացանք, որ ամեն ինչ լուրջ է: Կերպարների բախումը սրվեց, աջակցությունը գնալով պակասեց: Շատ տարբեր բաներ կային:
Գարեթը չստացավ իր արժանի հարգանքը «Ռեալում», և դա մեծ խնդիր էր: Մադրիդի «Ռեալը» պետք է համբուրի այն հատակը, որով Գարեթը քայլում է՝ նրա՝ ակումբում ձեռք բերածի համար։
Համոզված եմ, որ, եթե ամեն ինչ ընթանա այնպես, ինչպես պետք է, մենք ոչ մի խնդիր չենք ունենա: «Տոտենհեմն» այն ակումբն է, որի կազմում ցանկանում է խաղալ Բեյլը: Ես խնդիր չեմ տեսնում, եթե նա ցանկանում է այստեղ էլ ավելի երկար մնալ:
Հուսով եմ `«Ռեալ» վերադառնալու մասին խոսք լինել չի կարող: Նա հաջողության կհասնի «Տոտենհեմում», ցանկանում է մնալ, իսկ մնացածը հեշտ լուծելի կլինի:
Հուսով եմ, որ Բեյլը կվերագտնի իր սերը խաղի նկատմամբ և հանդես կգա այնքան, որքան կարող է: Բայց ամեն ինչ կախված է նրանից: Նա այստեղ տեսադաշտում չէ: Օտար երկրում Բեյլն ավելին է արել, քան, կարծում եմ, բրիտանացի ցանկացած ֆուտբոլիստ, այնպես որ, Գարեթը լավ է:
Իմ կարծիքով՝ Մադրիդի «Ռեալում» նրանք չէին վերաբերվում նրան այնպես, ինչպես պետք է վարվել այնպիսի ֆուտբոլիստի հետ, ով այդքան շատ բան է արել այդքան մեծ ակումբի համար: Կարծում եմ՝ որոշ բաներ սխալ էին:
Հավատում եմ, որ ակումբում այդքան մեծ հաջողությունների հասած խաղացողը, որը յոթ տարի անցկացրել է այնտեղ, պետք է ստանա լավագույն բուժումը:
Ես չեմ ուզում որևէ մեկին մեղադրել և մտադիր չեմ խառնվել դրան: Կարծում եմ՝ երկրպագուների պահվածքն ամոթալի էր, և ակումբը չօգնեց Գարեթին»,- ասել է Բարնեթը:
Սիրարփի Աղաբաբյան