Բաժիններ՝

«Բարսելոնան» ավելի քան 20.000 ստորագրություն է ստացել Բարտոմեուին անվստահություն հայտնելու վերաբերյալ

«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն և ակումբի տնօրենների խորհուրդը դեռ կարող են հեռացվել անվստահության քվեների միջոցով:

Կատալոնական ակումբը հաստատել է, որ նախաձեռնության կազմակերպիչ Ժորդի Ֆարեն «Բարսային» է հանձնել ակումբի այն անդամների ստորագրությունները, ովքեր աջակցել են նրա խնդրանքին։

«Բարսելոնան» հաշվել է 20.687 ստորագրություն: Այժմ պետք է համոզվել, որ ստորագրությունները համապատասխանում են ակումբի կանոնադրության չափանիշերին:

Դրա համար կստեղծվի հատուկ հանձնաժողով, որում ընդգրկված կլինեն «Բարսելոնայի» տնօրենների խորհրդի երկու անդամներ, անվստահության քվե ստանալու համար ստորագրություններ թողած առաջին երկու անձինք և Կատալոնիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչը:

Խորհուրդը կարող է անվավեր ճանաչել ցանկացած քվեաթերթիկ, որոնք լիովին չեն համապատասխանում փաստաթղթերին, և կարող են կատարել ցանկացած հարցում, որոնք անհրաժեշտ են դրանց իսկությունը ստուգելու համար:
Բոլոր պահանջները բավարարելու դեպքում անվստահության քվեն կընդունվի, և խորհուրդը պետք է քվեարկի: Եթե պահանջները չբավարարվեն, անվստահություն հայտնելու միջնորդությունը կմերժվի:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930