
Բրունու Ֆերնանդեշը ճանաչվել է «Մանչեսթեր Յունայթեդի» տարվա լավագույն խաղացողը

Կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը երկրպագուների կողմից ճանաչվել է «Մանչեսթեր Յունայթեդի» տարվա լավագույն խաղացող: Պորտուգալացի խաղացողը հավաքել է ձայների 35.5%-ը և ստացել մրցանակը, հայտնում է «Կարմիր սատանաների» մամուլի ծառայությունը: Ընդ որում, նա ակումբին միացել է միայն հունվարին:
Ֆերնանդեշին հաջորդում է հարձակվող Անթոնի Մարսիալը, ով հավաքել է ձայների 34%-ը: Լավագույն եռյակը եզրափակել է հարձակվող Մարկուս Ռեշֆորդը, ում օգտին քվեարկել է երկրպագուների 10.4%-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը