Պոչետինոն հայտնել է «Ռեալը» մարզելու ցանկության մասին
«Տոտենհեմի» նախկին մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն ասել է, որ կցանկանար գլխավորել «Ռեալը»:
«Ինձ չեն առաջարկել գլխավորել «Բարսելոնան», ես չեմ հանդիպել Բարտոմեուի հետ: Ես ճաշել եմ Ռամոն Պլանեսի (ակումբի տեխնիկական տնօրեն) հետ, մենք ընկերներ ենք 2009 թվականից, երբ միասին աշխատում էինք «Էսպանյոլում»: Նաև առաջարկներ չեմ ստացել ՊՍԺ-ից, «Յուվենթուսից» կամ «Ինտերից»: Բայց ինձ զանգահարել են «Բենֆիկայից» և «Մոնակոյից», չեմ ստի:
Չգիտեմ՝ երբևէ կմարզե՞մ «Ռեալը»: Եթե այն աշխարհի լավագույն ակումբը չէ, ապա հաստատ լավագույններից մեկն է: Ես ոչնչով չեմ տարբերվում մյուսներից, այս ակումբը բոլորի երազանքների ցուցակում է»,- 48-ամյա Պոչետինոյին է մեջբերում Marca-ն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը