Այսօր Ազգային ժողովը քննարկեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության հարցապնդումը՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով: Միևնույն ժամանակ ԱԺ դարպասների մոտ իրենց կուսակիցները ակցիա էին անում:
2020 թվականի սեպտեմբերի 15-ին՝ ժամը 16։20-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները քաղաքացու կողմից դատապարտյալ Մ. Ս.-ի անվամբ բերված հանձնուքի զննությամբ 1,5 կգ շաքարավազի մեջ հայտնաբերել են մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, 1,09 գրամ քաշով, սպիտակ, բյուրեղանման զանգված։
Անձնակազմի դաշտային վարժվածությունը կատարելագործելու նպատակով 1-ին զորամիավորումում սեպտեմբերի 15-ին մեկնարկել են ճամբարային հավաքներ։
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն արձագանքել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հայտարարությանը, ըստ որի՝ նա հրաման է տվել պահպանել անձնակազմի մարտական բարձր պատրաստվածությունն ու զգոնությունը:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
Այսօր կեսօրին Երևանի բոլոր դպրոցների տնօրեններին քաղաքապետարանից կանչել էին Մոսկվայի տուն։ Շուրջ մեկ ժամ սպասեցնելուց հետո դահլիճ է մտել Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը ու առանց ներողություն անգամ խնդրելու ներկայացրել է քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի նորանշանակ ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Սարգսյանին։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանի խոսքով՝ կրթության ոլորտում տեղի են ունենում կեղծիքներ, որոնք երբեմն անցնում են բարոյականության բոլոր սահմանները:
2020 թվականի երկրորդ եռամսյակում Եվրամիության (ԵՄ) երկրների միագումար համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) անկումը կազմել է տարեկան հաշվարկով 12 տոկոս կորոնավիրուսի համավարակի հարուցած ճգնաժամի ֆոնին
Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ Ալեքս Դոնիկյանը մասնակցել է Memorial Borisa Hanzekovica մրցաշարին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Lydian Canada Ventures ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ջեֆֆրի Քոուչին և «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանին:
Ազգային ժողովում ընդհատում են Արայիկ Հարությունյանի խոսքը՝ հարվածելով սեղաններին
«Լրիվ պռավալ տվեցիք, 17 պատգամավոր եք, 17 մարդ չեք կարողանում բերել Ազգային ժողովի բակ». Ալեն Սիմոնյանը՝ «Լուսավոր Հայաստանին»
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ևս պահանջում է Արայիկ Հարությունյանի հրաժարականը
«Եթե դուք անգամ ձեր Հ1-ով չեք կարողանում ձեր ասած մի կեղծ թեզը հերքել, ուրեմն հրաժարական տվեք». Էդմոն Մարուքյան
«Բողոքի ակցիաներ՝ Ազգային ժողովի դիմաց»
Սեպտեմբերի 16-ին, ժամը 07։46-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի Ջիլ-Ծափաթաղ ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել լճում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն այսօր խորհրդարանում Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցապնդում է ներկայացնում: Նույն ընթացքում նույն պահանջով ԱԺ-ի առջև տեղի է ունենում ակցիա: «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամներին միացան «Կամք» նախաձեռնության անդամները: 168.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ նրանցից 2-ին բերման ենթարկեցին:
Սեպտեմբերի 16-ին 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Նոր Կալեդոնիայի ծովեզերքից ոչ հեռու: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը: Ծառայության տեղեկատվությամբ՝ ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Տադինե բնակավայրից մոտավորապես 383 կիլոմետր դեպի հարավ – արեւելք, բնակավայր, որտեղ բնակվում է շուրջ 7,5 հազար մարդ: Օջախն ընկած է եղել 118 կիլոմերտր խորության վրա: Այս պահին ցունամիի սպառնալիք […]
Աննա Կոստանյանը ներկայացրեց Արայիկ Հարությունյանին անվստահություն հայտնելու հարցապնդումը
«Ռեկտորն ընտրվել է, բայց Դուք չեք հաստատում. ինչո՞ւ». Մելքումյանը՝ Արայիկ Հարությունյանին
Սաուդյան Արաբիան Հայաստանի նկատմամբ թշնամաբար տրամադրված պետություն է։ Այն քիչ պետություններից, որ շուրջ 25 տարի հրաժարվել է դիվ․ հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ՝ ի սատարումն Ադրբեջանի։ Սակայն հիմա իրավիճակ է փոխվել և վերջին մի քանի տարիների ընթացքում, հաշվի առնելով նաև թուրք-սաուդյան հարաբերությունները, սաուդցիները դեմ չեն Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուն։
Սեպտեմբերի 16-ի ցերեկը, 17-ին, 19-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 18-ին, 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում COVID-19 վարակի ամենավտանգավոր և հազվադեպ բարդություններից մեկի՝ սուր բորբոքային դեմիելինիզացնող պոլիռադիկուլոնեյրոպաթիայի հերթական դեպքն է ախտորոշվել և հաջողությամբ բուժվել նյարդաբանների կողմից։
«Ձեր օգնականին ասեք՝ թող չափորոշիչները կարդա ու Ձեզ պատմի». Արայիկ Հարությունյանը՝ Գևորգ Գորգիսյանին
«Կունենանք խոշորացված դպրոցային ցանցեր, կփոխվեն նախկին ուժերի վերահսկողության տակ եղած խորհուրդները». Արայիկ Հարությունյան
Ինչո՞ւ են ձախողել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտները. քննարկում են մասնագետները
2020թ-ի սեպտեմբերի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։
«Մայիսի 25-ին այսպես վերջին զանգ են նշել Երևանի 114 դպրոցի շրջանավարտները։ Հ.Գ. Պարող կինը, պարզվում է, դպրոցի տնօրենն է»: Քանի որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված նման միջոցառումներն արգելվում էին, այս հրապարակումից հետո ԿԳՄՍ նախարարը խիստ նկատողություն էր տվել տնօրենին: Սա արդեն երկրորդն էր, հունիսի 23-ին Կոստանյանն ազատման հրաման էր ստացել:
ՌԴ Սամարայի մարզի Կինելի շրջանում շարունակում է գործել Ուզբեկստանից աշխատանքային միգրանտների ժամանակավոր կեցության վրանային ճամբարը. այստեղ հավաքվել է արդեն 4282 մարդ:
Վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը ցուցաբերել է ակտիվություն և փորձել ձեռնարկել ամրաշինական աշխատանքներ՝ նպաստելով առաջնագծում լարվածության աճին: