Վազորդ Ալեքս Դոնիկյանը 7-րդն է Զագրեբի միջազգային մրցաշարում
Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ Ալեքս Դոնիկյանը մասնակցել է Memorial Borisa Hanzekovica մրցաշարին: Զագրեբում կայացած միջազգային մրցաշարի 100 մետր վազք ձևում Դոնիկյանը տարածությունը հաղթահարել է 10.55 վայրկյան արդյունքում և գրավել է 7-րդ տեղը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանը ներկայացնող աթլետները հաջող մասնակցություն են ունեցել Բալկանյան երկրների երիտասարդական առաջնությունում: Եռացատկորդ Ռազմիկ Ղազարյանը զբաղեցրել է երկրորդ տեղը 15մ 55 սմ արդյունքով, իսկ կապանցի հեռացատկորդ Գոռ Բեգլարյանը 7մ 15 սմ արդյունքով դարձել է արծաթե մեդալակիր։
Սեպտեմբերի 19-20-ը Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքում կանցկացվի Բալկանյան երկրների մեծահասակների առաջնությունը: Հայաստանի 12 աթլետներին մրցավայր կուղեկցեն երեք մարզիչներ։