Փոխքաղաքապետի արհամարհական պահվածքը զայրացրել է Երևանի դպրոցների տնօրեններին

Այսօր կեսօրին Երևանի բոլոր դպրոցների տնօրեններին քաղաքապետարանից կանչել էին Մոսկվայի տուն։ Շուրջ մեկ ժամ սպասեցնելուց հետո դահլիճ է մտել Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը ու առանց ներողություն անգամ խնդրելու ներկայացրել է քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի նորանշանակ ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Սարգսյանին։

Հանդիպմանը մասնակցած տնօրեններին խիստ զայրացրել է փոխքաղաքապետի արհամարհական պահվածքը։

«Ընդամենը 15 րոպե տևած հանդիպման համար մեզ մեկ ժամ սպասեցրեցին նեղ դահլիճում՝ առանց սոցիալական հեռավարության կանոնների պահպանման։ Երևանի փոխքաղաքապետն անգամ հարկ չհամարեց ներողություն խնդրել այդքան տնօրեններից մեկ ժամից ավելի սպասեցնելու համար։ Ի՞նչ կարիք կար կարանտինի պայմաններում մեզ հավաքել ու այդքան սպասցնել, եթե ասելիք չկար։ Հատկապես, որ տնօրենների մեծ մասը կորոնավիրուսի վարակման ռիսկային  տարիքային փուլում են գտնվում։ Անչափ վիրավորական տեսարան էր»,-168.am-ին ահազանգեց հանդիպմանը մասնակցած տնօրենը, որն ավելորդ խնդիրներից խուսափելու համար խնդրեց չնշել անունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930